Գործարար կապեր ստանդարտից դուրս ձևաչափով.Business YereFun Գոլֆը համախմբել է հայ գործարարներին: LinkedIn Local Yerevan-ի լավագույն ավանդույթները շարունակվում են։ Business YereFun նեթվորքինգ միջոցառումը գոլֆի շուրջ ընձեռել է ստանդարտից դուրս նեթվորքինգ իրադարձության մասնակից դառնալ ավելի քան 200 գործարարի եվ թոփ մենեջերի: Business YereFun-ի ընթացքում իրենց ոլորտում հաջողած մասնագետները ներկայացրել են բիզնես տրանսֆորմացիայի ամենահիշարժան քեյսերը՝ անդրադառնալով բիզնեսի հիմնական այս գործառույթներին․ - օպերացիոն մենեջմենթ - մարքեթինգ - ֆինանսներ - մարդկային ռեսուրսներ - վաճառք Բիզնես տրանսֆորմացիան այլ տեսանկյունից դիտարկելուց հետո միջոցառման ներկաները մասնակցել են նեթվորքինգ ծրագրին, որի հատուկ ձևաչափը թույլ է տվել ձեռք բերել նոր կապեր՝ միաժամանակ վայելելով գոլֆը: https://youtu.be/sMO007ww3Tw