Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank
Լուրեր |
Ի՞նչ կասես, եթե ասենք, որ Rocket Line-ը հիմա արդեն ավելի երկար է, քան դու սպասում էիր։ Այո-այո, մենք անում ենք ամեն հնարավոր բան, որ դու ունենաս ժ ամենահարմարավետ պայմանները քո առօրյա վճարումների համար։ Եվ այսպես, Rocket Line-ն արդեն հասանելի է 60 ամսով, իսկ սա նշանակում է, որ դու կարող ես վայելել գնումներդ ցանկացած պահի՝ վճարումը կատարելով ավելի ուշ, ավելի հարմար ժամկետում։
Ընդ որում՝ մինչև 6 ամիս ժամկետ ընտրելու դեպքում Rocket Line թվային ապառիկը կարելի է մարել անգամ ամենավերջին պահին՝ ժամկետի վերջում, իսկ 9-ից մինչև 60 ամիս ժամկետի դեպքում գործում են ամսական հավասարաչափ մարումները։ Տեսնել, թե ինչ սահմանաչափ է քեզ հասանելի, կարելի է Idram&DBank հավելվածի գլխավոր էջում կամ IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակներում։
Ուզում ենք պարզապես հիշեցնել, որ Rocket Line թվային ապառիկը հասանելի է բոլոր այն վաճառակետերում, ուր առկա է Իդրամով վճարելու հնարավորություն, այսինքն՝ շուրջ 21․000 վաճառակետերում և 1000-ից ավելի առցանց խանութներում ու կայքերում, իսկ Rocket Line 0%-ը հասանելի է ավելի քան 8800 առևտրային կետերում, որտեղ դու կարող ես կատարել քո գնումները և չմտահոգվել անգամ տոկոսադրույքի մասին՝ հետագայում վճարելով ճիշտ նույն գումարը, որքան օգտագործել ես, և ոչ մի դրամ ավել։
Որտե՞ղ կարելի է վճարել Rocket Line 0%-ով․ այս հարցի պատասխանը կարող ես ստանալ՝ անցնելով հղումով ու ծանոթանալով վաճառակետերի աճող ցանկին։ Մեզ մնում է պարզապես հաճելի գնումներ մաղթել քեզ ու հիշեցնել, որ միշտ կարող ես թույլ տալ քեզ ավելին։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/07 20:20
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/05/07 19:19
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
2026/05/07/ 20:20 -
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
2026/05/07/ 19:19 -
Ամփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարը
2026/05/07/ 18:21 -
Ինչու չի կարելի AI գործակալներին դիտարկել որպես աշխատակիցներ
2026/05/07/ 17:54 -
Հայաստանի արդյունաբերության ոլորտում գների աճ է գրանցվել. վիճակագրություն
2026/05/07/ 17:46 -
Տնային կալանքի տակ գտնվող քաղաքացիները կկարողանան քվեարկել հունիսի 7-ին. ԿԸՀ
2026/05/07/ 17:21 -
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
2026/05/07/ 17:05 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/07/ 16:59 -
Ուշադրություն վարորդներին. Մայիսի 8-ից Երևանի մի շարք փողոցներում կանգառն արգելվելու է
2026/05/07/ 16:58 -
2026թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/05/07/ 16:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․