Վիճակագրություն. Բրնձի գինն աճել է 9.2, մակարոնեղենինը` 28.1 տոկոսով Այս տարվա նոյեմբերին 2021-ի նոյեմբերի համեմատությամբ բրնձի գինն աճել է 9.2%-ով, ալյուրինը`9.9%-ով, հացինը 15.8%-ով, մակարոնեղենինը`28.1%-ով, հաճարինը`13.3%-ով: Դրան զուգընթաց, այս տարվա նոյեմբերին 2021-ի նոյեմբերի համեմատությամբ գրանցվել է ձավարեղենի 13.8%, հնդկացորենի 14.1% գնաճ, իսկ 2022-ի հոկտեմբերի համեմատ` համապատասխանաբար 2.6% և 3.9% գնանկում: