2022-ի 9 ամիսներին վերադարձրել են 30.8 միլիարդ դրամ եկամտային հարկ Տարեցտարի ավելանում է եկամտային հարկի վերադարձի ծավալը: Այս տարի վերադարձրել են 30.8 միլիարդ դրամ եկամտային հարկ, ընդ որում մեծ մասը՝ 25.8 միլիարդը հիպոտեկային ծրագիրն է: ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հայտնել է, որ ԱԱՀ վերադարձը այս տարվա հունվար-սեպտեմբերին կազմել է 139.8 միլիարդ դրամ, մինչդեռ 2021 թվականի նույն ամիսներին կազմել է 108.9 միլիարդ դրամ: