ՎԶԵԲ ներդրումներ.ՎԶԵԲ-ը Հայաստանի տնտեսությունում տարեկան ներդնում է մոտ 150 միլիոն Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը Հայաստանում գործունեություն է ծավալում արդեն 30 տարի՝ ներդնելով ավելի քան 2 միլիարդ մոտ 200 ծրագրերում, որոնցից մոտ 90%-ը գործում է մասնավոր հատվածում: ՎԶԵԲ ներդրումները Հայաստանի տնտեսությունում կազմում են տարեկան մոտ 150 միլիոն։ Նշվում է, որ կայուն ենթակառուցվածքների ոլորտում բանկը Հայաստանի ամբողջ տարածքում ֆինանսավորում է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացումը եւ Սիսիան-Քաջարան ճանապարհի շինարարությունը։ Այս ծրագրերը հիմնված են Բագրատաշենի վերջերս կառուցված կամրջի հաջողության վրա: Բանկի ներդրումների հիմնական թիրախներն են ֆինանսական ոլորտը, փոքր եւ միջին ձեռնարկությունները եւ կայուն ենթակառուցվածքները: