Վարձակալություն. Երևանում հոկտեմբերին վարձակալության գործարքներն աճել են մոտ 16 % Մայրաքաղաքում հոկտեմբերին վարձակալվել է 510 անշարժ գույք: Նախորդ ամսվա համեմատ սա 15 տոկոսով ավելի շատ է։ Ամենաշատ գործարքները իրականացվել են Կենտրոնում, ամենաքիչը՝ Նորք Մարաշում: Նուբարաշենում հոկտմբերին ընդհանրապես անշարժ գույք չի վարձակալվել: Ամենաշատը վարձակալել են հասարակական նշանակության շինություններ` մոտ 61 տոկոս, ամենաքիչը ավոտտնակներ` 0.2 տոկոս: