Երևանի Աբովյան փողոցում սահմանվել են երթևեկության նոր կանոններ Այսօրվանից Աբովյան փողոցի՝ Աբովյան պուրակից միչև Աբովյան – Իսահակյան փողոցների խաչմերուկ ընկած ճանապարհահատվածում առաջին երթևեկելի գոտին կգործի միայն հասարակական տրանսպորտի համար: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Նշված ճանապարհահատվածում իրականացվել են համապատասխան գծանշման և ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ:
Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկից դեպի Կորյունի փողոց երթևեկող մեքենաների համար Աբովյան և Կորյունի փողոցների խաչմերուկում տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան ապամոնտաժվել է։ Մանրամասները՝ տեսանյութում։