Հաճախորդը միշտ ուշադրության կենտրոնում է․ IDBank
Լուրեր |
IDBank-ի Շենգավիթ մասնաճյուղում Հաճախորդների օր էր․ այս օրը մասնաճյուղում սպասարկվողներին հատուկ մթնոլորտ ու շա՜տ անակնկալներ էին սպասում։
«Շենգավիթ» մասնաճյուղում սպասարկվող բոլոր հաճախորդներն այդ օրը հնարավորություն ստացան մասնակցելու խաղարկությանը, շահելու idcoin-եր, վայելելու ուրախ տրամադրությունն ու քաղցր անակնկալները։
IDBank-ի Հաճախորդների փորձառության մենեջեր Սեդա Ավագյանի խոսքով՝ իրենց աշխատանքի յուրաքանչյուր փուլում ուշադրության կենտրոնում հաճախորդն է։ «Մեր Բանկում ցանկացած ծառայություն, պրոդուկտ և նախաձեռնություն պտտվում է հաճախորդի և նրա կարիքների շուրջ․ ոչ միայն այսօր, այլ ամեն օր մենք հոգ ենք տանում հաճախորդի կարիքների մասին ու ներդնում առավելագույն ջանքերը, որ մեր հաճախորդն իրեն կարևոր զգա», - ասում է Սեդա Ավագյանը։
«Շենգավիթ» մասնաճյուղի ղեկավար Աշոտ Ադամյանն ասում է, որ ամեն օր աշխատում են բարելավել սպասարկման որակն ու գոհացնել հաճախորդին։ «Փորձում ենք ոչ թե պարզապես բավարարել հաճախորդի ֆինանսական կարիքները, այլ գերազանցել նրա սպասելիքները, իսկ այսօր ուզում էինք առանձնահատուկ անակնկալ մատուցել մեր հաճախորդներին։ Այսօր և միշտ մենք շնորհակալություն ենք հայտնում մեր հաճախորդներին, որ ընտրում են մեզ», - ասում է Աշոտ Ադամյանը։
Բոլոր հաճախորդները հնարավորություն ստացան մասնակցելու մասնաճյուղում կազմակերպված խաղարկությանը՝ պտտելով հաջողակ անիվն ու շահելով idcoin-եր։ Ստացված idcoin-երը հաջողակները կարող են օգտագործել ամենուր, ուր կա Իդրամով վճարում կատարելու հնարավորություն։ Բանկից խոստանում են, որ անակնկալները պարբերական բնույթ են կրելու, իսկ սպասարկման որակը միայն կատարելագործվելու է։
Մանրամասն՝ տեսանյութում:
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 19:19
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 17:37
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
Քարի գնահատված արժեքը չի հայտարարվել։
-
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19 -
Կառավարական ինքնաթիռը թռել է Սոֆիա՝ տեխսպասարկման. Hetq.am
2026/05/08/ 18:32 -
Ինչպես են արագ աճող ընկերությունները կայացնում արդյունավետ որոշումներ. ռազմավարական ուղեցույց
2026/05/08/ 18:02 -
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
2026/05/08/ 17:37 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/08/ 17:27 -
Առևտրային «հրադադար». Թրամփի և Ֆոն դեր Լայենի բանակցությունները
2026/05/08/ 17:24 -
Հրապարակվել են ընտրողների ռեգիստրի 30-րդ օրվա տվյալները
2026/05/08/ 16:45 -
ԱՄՆ-ը Իրանից պատասխան է ակնկալում
2026/05/08/ 16:43 -
ԱՄՆ-ի և Չինաստանի ԱԲ դիվանագիտություն. մրցակցություն և համագործակցություն
2026/05/08/ 16:23
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․