ԱՄՆ-ում քննարկում են պետական պարտքի վերին սահմանը վերացնելու հարցը ԱՄՆ-ում նորից թեժացել է պետական պարտքի վերին սահմանի թեման։ Պատճառը հանրապետականների քվեարկությունն է՝ ի աջակցություն օրինագծի, որով պարտքի սահմանը բարձրացվում է 5 տրիլիոն դոլարով։ Հատկապես ուշադրություն է գրավել Թենեսիից հանրապետական կոնգրեսական Թիմ Բերչեթի խոսքերը, ով ասել է. «Պետք է պարզապես վերացնել պարտքի սահմանը։ Դա կատակ է»։ Դեմոկրատները սա տեսնում են որպես հնարավորություն վերջնականապես հրաժարվելու պարտքի վերին սահմանից՝ այն համարելով հնացած և տնտեսական ռիսկեր ստեղծող միջոց։ Թեման շարունակում է մնալ քաղաքական օրակարգի կենտրոնում։ Աղբյուրը՝ The Washington Post