Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management Ըստ S&P Global Market Intelligence-ի տվյալների՝ Nike-ի բաժնետոմսերը 2024 թվականի հունիսին ընկել են 20.7%-ով: Մարզական հագուստի և կոշիկի հսկայի ցուցանիշները լավն էին մինչև ամսվա վերջին շուկայական օրը, երբ եկամուտների հիասթափեցնող հաշվետվությունը հանգեցրեց գների անկման:

Թեև ընկերության մեկ բաժնետոմսի դիմաց 1.01 ԱՄՆ դոլար ճշգրտված շահույթը նախորդ տարվա համեմատ բարձր է 53%-ով, Nike-ի Converse բրենդի վաճառքներն անկում են ապրել 18%-ով, իսկ Nike Direct էլեկտրոնային առևտրի վաճառքները՝ 8%-ով: Ընկերության մեկ բաժնետոմսի արժեքը հուլիսի 8-ի դրությամբ կազմել է 73 ԱՄՆ դոլար: Զովացուցիչ ըմպելիքներ արտադրող Britvic-ը համաձայնել է դանիական Carlsberg-ից ստացած 3.28 միլիարդ ֆունտ ստեռլինգ (4.2 միլիարդ դոլար) գնման առաջարկին: Ըստ համաձայնեցված գործարքի տվյալների՝ մեկ բաժնետոմսի դիմաց առաջարկվում է 12.90 ֆունտ ստեռլինգ: Britvic-ը հունիսին մերժել է Carlsberg-ի կողմից արված մեկ այլ առաջարկ՝ պատճառաբանելով, որ առաջարկը էապես թերագնահատում է Britvic ընկերությունը և դրա ներկա և ապագա հեռանկարները:

PepsiCo-ն ևս կարևոր դեր է խաղում գործարքի կնքման հարցում, քանի որ Britvic-ը շշալցնում և տարածում է PepsiCo-ի արտադրանքը Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում: Carlsberg-ը և PepsiCo-ն տարվա սկզբին նախապես համաձայնեցրել էին շշալցման պայմանագրում նախատեսվող փոփոխությունները: Էլեկտրական մեքենաների արտադության և վաճառքի ոլորտում BMW AG-ն մեծացրել է իր առավելությունը գերմանացի մրցակիցների նկատմամբ: Ընկերությունը նշում է, որ իրենց կողմից ներկայացված մեքենաների մրցունակ տեսականու շնորհիվ կարողանում են դիմակայել պահանջարկի տատանումներին:

BMW-ի՝ մարտկոցներով աշխատող մոդելների մատակարարումները, ինչպիսիք են i4-ը և iX1-ը, հունիսի տվյալներով նախորդ տարվա համեմատ աճել են 22%-ով՝ մինչև 107,933 միավոր: Արդյունքները կտրուկ հակասում էին Mercedes-Benz Group AG-ի տվյալներին, որի ուղևորատար Էլեկտրական մեքենաների մեծածախ մատակարարումները նվազել են 25%-ով՝ հասնելով ընդամենը 45,800 միավորի: Audi-ի վաճառքները մնացել են գրեթե անփոփոխ՝ 41,000 միավոր: Ընդհանուր առմամբ այս տարվա առաջին կիսամյակում Եվրոպայում և ԱՄՆ-ում էլեկտրական մեքենաների վաճառքը նվազել է 15%-ով՝ պայմանավորված մի շարք երկրների կառավարությունների կողմից դրանց ձեռքբերման համար տրամադրվող արտոնությունների կրճատմամբ: Թվային մարքեթինգային ընկերության՝ HubSpot-ի, բաժնետոմսերը նվազել են, քանի որ Google-ի մայր ընկերությունը՝ Alphabet-ը, դադարեցրել է գնման վերաբերյալ բանակցությունները: HubSpot-ը մարքեթինգային ծրագրեր է վաճառում փոքր և միջին ձեռնարկություններին:

Գործարքը կարգավորող պետական մարմինների կողմից այն չհաստատելու կապված մտահոգությունները կարող էին բանակցությունները ավարտելու պատճառ հանդիսանալ: Արդարադատության նախարարությունը և Google-ն արդեն իսկ ներգրավված են երկու դատական գործերում։ Ֆոնդային շուկայում HubSpot բաժնետոմսերը նվազել են 12.2%-ով և կազմել 492.31 ԱՄՆ դոլար մեկ բաժնետոմսի դիմաց: Google-ի բաժնետոմսերն աճել են 1.2%-ով՝ կազմելով 191.18 ԱՄՆ դոլար: ԴԻՄԵՔ ՄԵԶ՝ Limitlessam.com [email protected] +374 11 888 118 Մենք օգնում ենք կառավարել ձեր խնայողությունները՝ ներդնելով միջազգային շուկաներում: Նպատակն է ապահովել բարձր եկամտաբերություն և ստեղծել անվտանգության բարձիկ: Կազմակերպությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից