Հայաստանում ապրում է Հայրենական մեծ պատերազմի մասնակից շուրջ 30 վետերան
2025թ․-ի հունվար-մարտին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0․4%-ով
Պետական բյուջեից տարածքների վարձակալության համար հատկացվող միջոցները կրճատվել են շուրջ 123 մլն դրամով
2025-ի հունվար-մարտին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 36․3%-ով
2025-ի հունվար-մարտին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը նվազել է 2,6%-ով
2018-2024 թթ. պետությանն է վերադարձվել 536 մլն ԱՄՆ դոլարի գույք և դրամական միջոց. ՀՀ գլխավոր դատախազ
2025թ-ի հունվար-մարտին Հայաստանում ծխախոտի արտադրությունն աճել է 66,2%-ով
Women In Business. Կոնվերս Բանկի նոր առաջարկը կանանց. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025-ի հունվար-մարտին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 18․5%-ով
2025-ի հունվար-մարտին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 23․7%-ով
Թրամփը մայիսի 8-ը ԱՄՆ-ում պաշտոնապես հռչակել է Հաղթանակի օր
Ինչպես կփոխհատուցվեն սոցիալական ծախսերը նոր կարգով. պարզաբանում է ՊԵԿ-ը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Գերմանիան այժմ պաշտոնապես ունի նոր կանցլեր. ով է նա. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայորդի ճամբարը՝ Մի դրամի ուժի մայիս ամսվա շահառու. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025-ի հունվար-ապրիլին Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 2.7%-ով. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-մարտին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 6.5%-ով
2025-ի ապրիլին Վրաստանում գնաճի մակարդակը կազմել է 0.2%
Սևանա լճում կայացավ առագաստանավերի մեկնարկի և սեզոնի առաջին ռեգատայի արարողությունը. դիտեք ABNews.am կայքում
Չինաստանը հիմնական տոկոսադրույքը իջեցրել է մինչև 1.4%
Արցախ կամերային նվագախմբի առաջին մեծ համերգը Երևանում. դիտեք ABNews.am կայքում

iPhone 13 Pro-ի թանկացման, Samsung-ի՝ 2 մլն ռուբլի արժողությամբ հեռուստացույցի, Google-ի խելացի ժամացույցների մասին և ոչ միայն

Հկտ 13, 2022 15:56
60

Ինչու է անսպասելիորեն թանկացել գործածված iPhone 13 Pro-ն

Նոր iPhone 14 շարքի սմարթֆոնները մեծ պահանջարկ չունեն, և դա պարզ դարձավ դրանց թողարկումից հետո առաջին իսկ օրերին: Դրանք ավելի վատ են վաճառվում, քան Apple-ի նախորդ տարվա սմարթֆոնները: Ավելին, iPhone 14 շարքի թողարկումից հետո iPhone 13-ի պահանջարկը մեծացավ, ինչը հանգեցրեց դրա թանկացմանը: Որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ անցյալ տարվա iPhone-ների գները, նույնիսկ գործածված և նորոգված հեռախոսների դեպքում, բարձրացել են միջինը 11%-ով: Նշվում է, որ շատերը նախընտրում են iPhone 13-ը` նույնիսկ գործածված և նորոգված վիճակում ու անգամ գնի բարձրացումը հաշվի առնելով, քան նոր iPhone 14-ը:

2023-ին կթողարկվի առաջին iPhone-ը՝ USB Type-C-ով

Ամերիկյան Apple ընկերությունը 2023-ին կթողարկի iPhone, ականջակալների շարք և համակարգչային պարագաներ՝ USB Type-C-ով: գրում է Bloomberg-ը՝ Power On-ին հղումով: Հրատարակության խմբագրի խոսքով ամերիկյան ընկերությունը ստիպված կլինի թարմացնել իր արտադրանքը՝ Եվրախորհրդարանի ընդունած օրենքին համապատասխանելու համար։ Նշվում է , որ 2023 թվականի վերջին կներկայացվի iPhone 15-ը, որը Apple-ի սմարթֆոններից առաջինը կլինի, որը կստանա USB Type-C՝ Lightning միակցիչի փոխարեն։ Հաջորդիվ կներկայացվեն AirPods, AirPods Pro և AirPods Max անլար ականջակալների նոր սերունդները: Հիշեցնենք, որ Եվրամիությունում վաճառվող ամբողջ էլեկտրոնիկան USB Type-C լիցքավորիչների միասնական ստանդարտին փոխանցելու օրենքը ընդունվել է 2022 թվականի հոկտեմբերի սկզբին։

Samsung-ը թողարկել է 98 դյույմանոց հեռուստացույց՝ 2 մլն ռուբլի արժողությամբ

Samsung-ը թողարկել 4K հեռուստացույց՝ 5000 առավելագույն պայծառությամբ, 120 Հց հաճախականությամբ և ընդամենը 20 մմ հաստությամբ: Արժողությունը 2 մլն ռուբլի: Հեռուստացույցը հագեցած է 98 դյույմանոց մինի LED մատրիցով՝ 4K լուծաչափով և 120 Հց պատկերի թարմացման արագությամբ: Հեռուստացույցն առաջարկում է 160,000 պայծառության մակարդակ, 14-բիթանոց գունային գոտի: Հեռուստացույցն ունի Google Stadia ամպային խաղերի ծառայության աջակցություն, որը կդադարի գործել 2023 թվականի հունվարից:

Google-ը, վերջապես, ներկայացրել է իր խելացի ժամացույցները

Google-ի խելացի ժամացույցներին օգտատերերը երկար են սպասել, սակայն միայն հիմա է ընկերությունը, վերջապես, պաշտոնապես ներկայացնում դրանք: Pixel Watch-ը աչքի է ընկնում բավական վառ էկրանով, բայց աշխատանքի հուսալիությունը եւ որոշ այլ բնութագրեր կարող են հիասթափեցնել ձեզ: Ժամացույցը բավական գեղեցիկ տեսք ունի: Pixel Watch-ն ունի AlwaysOn Display աջակցություն. սա այն գործառույթն է, որը հնարավորություն է տալիս էկրանին ցույց տալ անհրաժեշտ ինֆորմացիան այն ժամանակ, երբ էկրանն ինքը անջատված վիճակում է եւ մարտկոցից գրեթե չի ծախսում հավելյալ էներգիա: Կորպուսը չժանգոտվող պողպատից է եւ արտադրվում է երեք գույնով՝ անփայլ սեւ, փայլեցված արծաթագույն եւ շամպայնի երանգով ոսկեգույն: Ժամացույցն ունի նաեւ բարձրախոս եւ խոսափող, ինչի շնորհիվ այն կարելի է գործածել հեռախոսային խոսակցության համար:

WhatsApp-ի օգտատերերը այսուհետև հնարավորություն կունենան միմյանց ուղարկել զանգի հղումը

WhatsApp հավելվածի օգտատերերն այսուհետև բջջային սարքերից օգտվելիս հնարավորություն կունենան միմյանց ուղարկել զանգի հղումը :
Նմանատիպ գործառույթ առկա է նաեւ FaceTime, Zoom եւ նման այլ հավելվածներում: Որոշ օգտատերերի մոտ զանգերի հատվածում կհայտնվի ստեղծել հղում զանգի համար գործառույթը: Ընդ որում, այն կգործի հավելվածի բոլոր օգտատերերի համար, անգամ եթե նրանք նշված չեն կոնտակտային ցանկում: նոր գործառույթը դեռ մշակման փուլում է եւ առաջիկայում հասանելի կլինի օգտատերերին:
Այս գործառույթից բացի, ներկայացվել է եւս մի նոր հնարավորություն Շուտով WhatsApp-ի օգտատերերը կկարողանան տեսազանգ իրականացնել 32 օգտատիրոջ հետ:

Չինական ընկերությունը Դուբայում փորձարկել է էլեկտրական թռչող տաքսի

Չինական ընկերությունը Դուբայում փորձարկել է էլեկտրական թռչող տաքսի ՝ ցուցադրելով ֆուտուրիստական տեխնոլոգիաներ, որոնք մի օր կարող են տեղափոխել մարդկանց։ XPeng X2-ը, որը մշակել է Գուանչժոյում XPeng Inc-ի ավիացիոն մասնաճյուղը, աշխարհում թռչող ավտոմեքենաների տասնյակ նախագծերից մեկն է: Նրբագեղ մեքենան կարող է տեղափոխել երկու ուղեւորի եւ շարժվում է ութ պտուտակների հավաքածուով: Ընկերությունը պնդում է, որ դրա առավելագույն արագությունը ժամում 130 կիլոմետր է։ Թռչող մեքենան վաճառքում կհայտնվի 2025 թվականին։ Այն կարժենա մոտավորապես նույնքան, որքան Rolls Royce-ը։

Էլեկտրական հիպերքար EP9 վերածվել է արվեստի գործի եւ հանվել աճուրդի

2017-ի մարտին չինական Nio ապրանքանիշը դարձել է Nordschleife-ի ռեկորդակիր. չինացի մասնագետների մշակած EP9 հիպերքարը դարձել է ուղու ամենաարագ էլեկտրական մեքենան, այնուհետեւ ամբողջ շղթայի ամենաարագ սերիական մոդելը: Ընդհանուր առմամբ արտադրվել է 1360 ձիաուժ հզորությամբ Nio EP9 էլեկտրական հիպերքարի 16 օրինակ, որոնցից յուրաքանչյուրը գտել է իր տիրոջը։ Այս տարի վաճառքի է հանվել մեկ մեքենա։ Art car-ի վերածված Nio EP9-ը աճուրդի կհանվի The Market by Bonhams բարեգործական աճուրդում: Մեքենայի կորպուսը զարդարված է վառ երկրաչափական գրաֆիկայով՝ նկարչի հեղինակային ոճով։ Արվեստի մեքենան կդառնա ավանդական ամենամյա աճուրդի մի մասը, որը միջոցներ է հավաքում Պետերսենի ավտոմոբիլային թանգարանին օգնելու համար: Աճուրդի կազմակերպիչներն ակնկալում են առնվազն մեկ միլիոն դոլար շահույթ։

Hugo Boss-ը կթողարկի NFT բացառիկ հավաքածու

Գերմանական նորաձևության ներկայացուցիչ Hugo Boss-ը գործակցել է Imaginary Ones-ի հետ, իր HUGO ապրանքանիշի համար NFT-ների բացառիկ հավաքածու ստեղծելու համար: Ընկերությունը հայտարարել է, որ հավաքվող թվային իրերի առաջին շարքի թողարկումը մեծ քայլ կլինի մետավերսի հետազոտության մեջ: Embrace Your Emotions կոչվող հավաքածուն բաղկացած կլինի 1001 թոքենից` 3D անիմացիայի տեսքով: Սպասվում է, որ այն կթողարկվի նոյեմբերի սկզբին:

Ռուսաստանում Nissan-ի գործարանը կդառնա պետական սեփականություն

Nissan ավտոկոնցեռնի բոլոր ռուսական ակտիվները, ներառյալ Սանկտ Պետերբուրգի գործարանը, կդառնան պետական սեփականություն: Գործարքը ներառում է ակտիվները վեց տարվա ընթացքում հետ գնելու հնարավորություն: ԱվտոՎԱԶ-ը կստանձնի ռուսական շուկայում Nissan ավտոմեքենաների երաշխիքային և հետվաճառքային սպասարկման, նաև ճապոնական ապրանքանիշի դիլերային ցանցին պահեստամասերի մատակարարման խնդիրները: Իսկ Nissan գործարանում արտադրական ցիկլը և 2000 աշխատատեղերը կպահպանվեն, խոստացել է արդյունաբերության և առևտրի նախարարության ղեկավարը:

Christian Louboutin-ը թողարկել է երեխաների համար նախատեսված կոշիկների շարք

Ֆրանսիացի դիզայներ Քրիստիան Լուբուտենը հայտնել է, որ վաճառքում են հայտնվել երեխաների համար նախատեսված կոշիկներ և շների համար նախատեսված աքսեսուարներ: LoubiFamily մանկական կոշիկների շարքը ներառում է կարմիր ներբանով կոշիկների մինի տարբերակները, որոնք բրենդը արտադրում է մեծահասակների համար: Հիմնականում սպորտային կոշիկներ և կոշիկներ: Այս հավաքածուի համար Louboutin-ը հատուկ նախագծել է երեք մուլտհերոսների, որոնց պատկերները հայտնվել են կոշիկների վրա: Կենդանիների համար նախատեսված աքսեսուարների հավաքածուն ներառում է օձիքներ, կապանքներ և թոկեր: