Հայաստանը մեծ աշխարհաքաղաքականության կիզակետում
Լուրեր |
Ամունդի-Ակբա տնտեսական համաժողովի վերջին քննարկումը վերաբերում էր աշխարհաքաղաքականությանը Հարավային Կովկասում և դրա ազդեցությանը Հայաստանի տնտեսության վրա։ Թեման ներկայացվեց հարցազրույցի ձևաչափով՝ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի և Աշխարհաքաղաքական գիտությունների դոկտոր, Փարիզի Սիանս-Պո (Sciences Po) Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի դասախոս Ֆրեդերիկ Անսելի մասնակցությամբ։ Հարցազրույցը վարում էր Ամունդի-Ակբայի գործադիր տնօրեն Ժան Մազեջյանը։
Ֆ․ Անսելն տարածաշրջանային իրողությունների վերաբերյալ իր խոսքում նշեց, որ որպես հայկական կոլեկտիվի ներկայացուցիչներ պետք է կարողանանք ներկայացնել մեր ինքնությունը, հասկանանք ինչ նպատակներ ունենք մենք և մեր հակառակորդները։ Պետք է նրանց ռազմավարությունն ու մարտավարությունը գերազանց ձևով ճանաչել։ Նրա դիտարկմամբ աշխարհաքաղաքականության համատեքստում առաջին հերթին ուժերի բալանսն է։ Կարևոր դեր է խաղում պետության սուվերենությունը։
Ինչ վերաբերում է երկրների աշխարհագրական դիրքին, ապա Կովկասի և հատկապես Հայաստանի դիրքը առանձնահատուկ է և աշխարհաքաղաքական առումով այն մեծ կշիռ ունի՝ չնայած ունի փոքր տարածք և բնակչություն։ Պատերազմը նոր բան չէ։ Այսօր աշխարհում կան բազմաթիվ ճգնաժամեր ու անորոշությունն օրեցօր մեծանում է։ Դրա հանդեպ առավել զգայուն է հատկապես տնտեսական ոլորտը, որովհետեւ այս տատանումների ուղիղ կրողն է։
Հաշվի առնելով քաղաքական զարգացումներն աշխարհում, կարևոր ենք համարում նաև անդրադառնալ այդ խնդրին Հայաստանյան համատեքստում, թե ինչպես է այն ազդում երկրի տնտեսության վրա։ Օրեցօր ավելանում են անորոշությունները՝ ինչպե՞ս պետք է գործի Կենտրոնական բանկը, ինչպե՞ս պետք է ապահովի ֆինանսական կայունություն։ Այս հարցադրմանը ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը պատասխանեց, որ Կենտրոնական բանկերը կանխատեսումներ անող կառույցներ չեն, նրանց կարողությունները սահմանափակ են և անկախ նրանից գտնվում են զարգացած թե զարգացող երկրներում ունեն կարևոր գործառույթներ, այն է՝ ֆինանսական կայունության ապահովումը, դրամավարկային քաղաքականությունը, գնաճի դեմ պայքարը և մակրոտնտեսական կայունությունը։ Վերջին տարիներին կառուցում են սցենարներ, որոնց միջոցով փորձում են կառավարել ռիսկերը, իսկ հանրությանը տեղեկացնում են, թե ինչ է մտածում ԿԲ խորհուրդը։
Համաժողովի ընթացքում Մ․ Գալստյանը ընդգծեց, որ ընդհանուր աշխարհաքաղաքական զարգացումների արդյունքում հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ աճել է, ինչը նպաստել է ավելի բարենպաստ տնտեսական միջավայրի ձևավորմանը։ Ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով Հայաստան տեղափոխվածների տնտեսական ազդեցությունը ևս նշանակալից է հատկապես որոշ ոլորտների պարագայում, սակայն պետք է պատրաստ լինել նաև հնարավոր զարգացումներին, եթե ռելոկանտները որոշեն հեռանալ երկրից։
Քննարկման առանցքում էր նաև «խաղաղության համաձայնագիրը», որը ստորագրելու հավանականությունն Անսելի կարծիքով շատ մեծ է և, որ հայ-թուրքական սահմանի բացումը պայմանավորված է այդ համաձայնագրով։ Նրա համոզմամբ դա կնպաստի ՀՀ տնտեսության զարգացմանը։
Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ մտավախություններին՝ Մարտին Գալստյանը նշեց, որ պետք է պատրաստ լինել և մեծացնել կարողությունը Հայաստանում մշակելու և վարելու խելացի քաղաքականություն։ Նրա գնահատմամբ պետք է պատրաստ լինել տնտեսության վրա ազդեցություն ունեցող հնարավոր սցենարներին և ունենալ իրավիճակին արձագանքելու գործիքակազմ։ Ամենակարևորը նոր գաղափարներն են, գիտելիքների հարստացումը, կարողությունները զարգացնելը, ոչ թե վախենալը։
https://youtu.be/DrRkoQiqwZk?si=w99wj3F8hLHep8tsՀետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/06 20:20
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/06 19:19
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
2026/05/06/ 20:20 -
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
2026/05/06/ 19:19 -
Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումինի խմբաքանակ կտեղափոխվի Հայաստան
2026/05/06/ 18:24 -
ԱԽ քարտուղարն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը
2026/05/06/ 18:17 -
Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին
2026/05/06/ 17:31 -
Ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ (տեսանյութ)
2026/05/06/ 17:26 -
«Էպիկական զայրույթ» թե՞ վերջնական խաղաղություն. Թրամփը վերջնագիր է ներկայացրել Իրանին
2026/05/06/ 17:25 -
Apple-ի «խելացի» ձախողումը. ընկերությունը 250 միլիոն դոլար կվճարի iPhone-ի օգտատերերին՝ AI-ի գովազդային ստի համար
2026/05/06/ 17:22 -
Երկու հոբելյան, մեկ տոն․ Moneytun-ը 20 տարեկան է, ԱրարատԲանկի հետ գործընկերությունը՝ 10
2026/05/06/ 17:21 -
Օդի աղտոտվածության պատկերը Հայաստանում
2026/05/06/ 17:12
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն