Հունվարի 13-ի տնտեսական լուրերը
Լուրեր |
1. Տուգանքներ առողջապահության և աշխատանքի ոլորտում
2024 թվականին ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչությունը նշանակել է ավելի քան 5 մլրդ դրամի տուգանք։ Կայացվել է 1934 որոշում, իրականացվել է 2949 չնախատեսված ստուգում՝ հատկապես դեղերի շրջանառության վերահսկողության, սանիտարահիգիենիկ ստանդարտների և աշխատանքի իրավունքների ոլորտներում:2. Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումներ
2023 թվականին Ռուսաստանից Հայաստան բանկերի միջոցով ոչ առևտրային փոխանցումները կազմել են 735 մլն դոլար՝ նվազելով 2013-ի 1,607 մլն դոլարի համեմատ։ Նախնական տվյալներով, 2024-ին ևս փոխանցումների մեծ մասը կատարվել է Ռուսաստանից։3. Պետբյուջեի եկամուտները 2024-ին
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2024 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին պետբյուջեի եկամուտները կազմել են 2.269 տրլն դրամ։ 2025-ի բյուջեով նախատեսվում է եկամուտների աճ՝ մինչև 2.837 տրլն դրամ։4. Երևանում տոմսային համակարգի նոր հնարավորությունները
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է տոմսային վճարման 4 եղանակ՝ տրանսպորտային քարտ, QR կոդ, բջջային հավելված և բանկային քարտ։ Արտոնյալ կարգավիճակ ունեցող քաղաքացիները կարող են անցնել նույնականացում համայնքապետարանում կամ TellCell գրասենյակներում։5. ԱՄՆ-ի հրդեհների տնտեսական վնասները
Անկախ գնահատականներով՝ ԱՄՆ-ում բռնկված հրդեհների հասցրած վնասները կարող են հասնել 150 մլրդ դոլարի։ Հայաշատ շրջաններում նույնպես արձանագրվել են վնասներ՝ ամբողջությամբ այրվել է Սահակ-Մեսրոպ վարժարանը։ Հայերի շրջանում զոհեր չեն արձանագրվել։6. Չինաստանի արտաքին առևտրի աճը
2024-ին Չինաստանի արտաքին առևտուրը ավելացել է 5%-ով՝ կազմելով 43.85 տրլն յուան։ Արտահանման և ներմուծման ծավալները պահպանել են դինամիկ աճ՝ ամրապնդելով Չինաստանի դերը համաշխարհային առևտրում։7. Հայ-ամերիկյան համագործակցության զարգացումը
Հայաստանը և ԱՄՆ-ն արձանագրել են մաքսային և հարկային վարչարարության ոլորտում հաջողություններ։ Կողմերը կարևորել են անվտանգ և արդյունավետ առևտրային միջավայրի ստեղծումը։8. Ուկրաինայի գնաճի աճը
2024-ին Ուկրաինայում տարեկան գնաճը հասել է 12%-ի՝ կրկնակի գերազանցելով 2023-ի ցուցանիշը։ Ամենամեծ թանկացումները գրանցվել են բանջարեղենի և ձեթի շուկայում։9. Ճապոնիայի պատժամիջոցները Ռուսաստանի դեմ
Ճապոնիան արգելել է 335 տեսակի ապրանքների ներմուծումը Ռուսաստանից՝ ընդգրկելով հատուկ սարքավորումների և գործիքների մասեր։ Պատժամիջոցներ են կիրառվել նաև 11 ֆիզիկական, 51 իրավաբանական անձի և 3 բանկի նկատմամբ։ https://youtu.be/MGzeBo1-tyQՀետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Դեկտեմբերի 7-ի կարևոր լուրերը
2025/12/07/ 20:20 -
Փոքր ֆինանսական սխալների մեծ հետևանքները․ ինչպես են մանր թերությունները սպառնում ամբողջ բիզնեսին
2025/12/07/ 17:56 -
Կահույք, որ պատմություն ունի. Շկաֆի 35 տարվա որակը
2025/12/07/ 11:17 -
Դեկտեմբերի 6-ի կարևոր լուրերը
2025/12/06/ 20:20 -
2026-ի բիզնես-թրենդները՝ արհեստական բանականությունից մինչև հաճախորդի վարք
2025/12/06/ 18:06 -
«Սլավմեդ»-ը Հայաստանում առաջինն է ներդրել ռոբոտային վիրաբուժության համակարգ
2025/12/06/ 12:39 -
Հոդերի սիմֆոնիան. երբ ամեն ձայն կարևոր է | MedTime 8
2025/12/06/ 12:12 -
Դեկտեմբերի 5-ի բիզնես լուրերը
2025/12/05/ 22:00 -
Դեկտեմբերի 5-ի կարևոր լուրերը
2025/12/05/ 20:20 -
Ինչու է փողը մեզ վրա հոգեբանական ազդեցություն ունենում․ ինչպես խուսափել սեփական «ես»-ը կորցնելուց
2025/12/05/ 19:00
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 2025 Թ․