ԶՊՄԿ-ն հերքել է պատժամիջոցների մասին տարածված լուրերը
Լրատվամիջոցներում այսօր տեղեկություն էր տարածվել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) հայտնվել է պատժամիջոցների տակ, սակայն ընկերությունը պաշտոնապես հերքել է այդ լուրը։ Ընկերության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի ղեկավար Արայիկ Մարգարյանը նշել է․ «ԶՊՄԿ-ն պատժամիջոցների ներքո չի գտնվում, և հոդվածում նշված անձինք, ովքեր պատժամիջոցների տակ են, կապ չունեն ԶՊՄԿ բաժնետերերի հետ։ Մենք ամիսներ առաջ այս հարցի վերաբերյալ հստակ հայտարարություններ ենք արել։ Ցավալի է, որ Հայաստանի մամուլում տարածվում է ապատեղեկատվություն մեր երկրի տնտեսության ամենախոշոր դերակատարներից մեկի մասին»։ Աղբյուր՝ News․am