Չինաստանը խստացնում է ԱՄՆ-ից ներմուծման պայմանները. ինչ է սպասվում․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինդոնեզիան ԱՄՆ-ի նկատմամբ մաքսատուրքեր չի սահմանի
Սպասվում են նոր փոփոխություններ էլեկտրական սկուտերների և սքեյթբորդների երթևեկության կանոններում․ ՆԳՆ․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Բիթքոինի անկումը շարունակում է զարմացնել. ինչ է հայտնի վերջին տվյալներից․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Բիթքոինի արժեքը նոյեմբերի սկզբից առաջին անգամ իջել է 75 հազար դոլարից
Երևանի եկամուտների հավաքագրման կատարողականը 94,3 % է
Անհուսալի վարկերը կմարվեն նոր պայմաններով. ինչ է առաջարկում պետությունը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Երևանի համայնքային մանկապարտեզներում տեղադրվում են տեսախցիկներ. ձեռք է բերվել շուրջ 1700 տեսախցիկ
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անցնող շաբաթվա այլ կարևոր իրադարձությունները ֆինանսական շուկաների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչպես պաշտպանել Ձեր բանկային հաշիվներն ու էլեկտրոնային դրամապանակը. IDBank. մանրամասները՝ ABNews.am կայքում
Աշխատող արցախցիների 55,6%-ը ստանում է մինչև 120 հազար դրամ աշխատավարձ
Աշխարհի ամենահարուստ մարդիկ կորցնում են միլիարդներ. ինչով է պայմանավորված անկումը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կրիպտոմիլիարդատերերը Forbes-ի ցուցակում. ինչպես է կրիպտոն փոխել հարստության քարտեզը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Volkswagen-ը դադարեցրել է ավտոմեքենաների մատակարարումն ԱՄՆ
Հայ-չինական հարաբերություններ. 33 տարիների դիվանագիտական ուղին և զարգացման հնարավորությունները. մանրամասները՝ ABNews.am կայքում
IDBank-ը՝ ՓՄՁ-ների կողքին. դիտեք ABNews.am կայքում
ՓՄՁ-ներն ու բանկերը քննարկում են համագործակցության հեռանկարները. դիտեք ABNews.am կայքում
Կանադան ամերիկյան որոշ մեքենաների համար 25% մաքսատուրք կսահմանի
Doing Digital Forum 2025. Ապագայի փողն ու դրա տնտեսական ազդեցությունը. դիտեք ABNews.am կայքում

Բարձր աշխատավարձեր, բարձր ծախսեր. Հայաստանի տնտեսական մրցունակության վերլուծություն

Օգս 12, 2024 18:39
69

Այս շաբաթվա տնտեսական վերլուծությունն առնչվում է Հայաստանի տնտեսության տարբեր ասպեկտներին՝ համեմատություններ անցկացնելով հարևան երկրների և գլոբալ տնտեսական հսկաների հետ: Մեր վերլուծությունը հիմնված է Numbeo-ի տվյալների վրա, որը սպառողական գների և կյանքի որակի այլ ցուցանիշների գլոբալ շտեմարան է:

Նախորդ ուսումնասիրություններում մենք բացահայտել ենք Հայաստանի տնտեսության առջև ծառացած մի շարք էական մարտահրավերներ: 2023 թվականին Երևանը դարձել է ամենաթանկ քաղաքը տարածաշրջանում՝ գերազանցելով նույնիսկ Մոսկվային: Ըստ Numbeo-ի տվյալների 2023 թցականի վերջին, Երևանում նույն կենսամակարդակը պահպանելու համար անհրաժեշտ էր ամսական 3,246.3 դոլար, մինչդեռ Մոսկվայում՝ 2,909.4 դոլար:

Սպառողական գները Երևանում 15.1%-ով բարձր էին, քան Մոսկվայում, իսկ վարձակալության գները՝ 4.8%-ով: Այժմ այս ցուցանիշները որոշակի փոփոխություն են գրանցել։ Երևանում անհրաժեշտ է 3,735.0 դոլար, իսկ Մոսկվայում` 3,573.5 դոլար։ Սպառողական գները արդեն 11.1%-ով բարձր են, քան Մոսկվայում, իսկ վարձակալության գները՝ 4.5%-ով։ Դեռևս Երևանը Մոսկվայից թանկ է։

Գծապատկեր 1.

2024 թվականի հուլիսի դրությամբ վերջին տվյալների համաձայն, Հայաստանը տարածաշրջանում առաջատար է միջին ամսական աշխատավարձերի առումով (հարկերից հետո)՝ գերազանցելով նույնիսկ Ռուսաստանին 8.1%-ով: Հայաստանում միջին ամսական աշխատավարձը կազմում է 637 դոլար՝ Ռուսաստանի 589 դոլարի համեմատ: Այնուամենայնիվ, այս համեմատությունը չպետք է դիտարկել կոնտեքստից դուրս: 

Հայաստանի բնակչության 47%-ը բնակվում է Երևանի մետրոպոլիայի տարածքում, մինչդեռ Ռուսատանի բնակչության միայն 18%-ն է ապրում Մոսկվայի մետրոպոլիայի տարածքում: Ավելին, մեր վերջին վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանում մասնավոր հատվածի աշխատատեղերի 76%-ը կենտրոնացված է Երևանում, ինչը ընդգծում է քաղաքային և գյուղական տարածքների միջև զգալի անհավասարությունը:

Երևանում աշխատատեղերի կենտրոնացումը շարունակում է ուժեղանալ: 2022 թվականին ոչ պետական աշխատատեղերի 76.3%-ը գտնվում էր մայրաքաղաքում՝ նշանակալի աճ գրանցելով նախորդ տարիների համեմատ: Երևանի մասնավոր հատվածը արձանագրել է 19.5% աճ՝ մարզերի համեստ 4.7%-ի համեմատ: Ընթացիկ գնահատականները ենթադրում են, որ այս կենտրոնացումը կարող է բերել նրան, որ Երևանի մասնաբաժինը մասնավոր հատվածի աշխատատեղերի քանակում հասնի 80%-ի:

Գծապատկեր 2.

Կարևոր է նշել, որ թեև հայկական աշխատավարձերը բարձր են թվում տարածաշրջանի երկրների համեմատությամբ, հայկական դրամը 2022 թվականի սկզբից ամենաարժևորված արժույթն է փոխարկելի արժույթների շարքում: Դրամն արժևորվել է 20%-ով այս ժամանակահատվածում՝ փոխարժեքը 2022 թվականի սկզբին 485 դրամ էր մեկ դոլարի դիմաց, այժմ` 386 դրամ: 

Այս արժևորումը դրական չի անդրադառնում արտահանման վրա և բացասական է ազդում զբոսաշրջության և ՏՏ ոլորտներից ստացվող եկամուտների վրա: Այնուամենայնիվ, այս արժեզրկումը հանգեցրել է նաև դոլարով արտահայտված ներքին աշխատավարձերի աճի՝ նպաստելով մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի և աշխատավարձերի աճին:

Ամբողջական պատկերը ստանալու համար անհրաժեշտ է նաև ուսումնասիրենլ ծախսերը: Տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանում մեկ անձի միջին ամսական ծախսերը (բացառությամբ վարձակալության) ամենաբարձրն են նշված երկրների շարքում՝ կազմելով 732 դոլար: Աշխատավարձերի համեմատ կյանքի բարձր արժեքը մարտահրավեր է միջին հայ սպառողի համար:

Գծապատկեր 3.

Երորդ գծապատկերում պատկերված աշխատավարձերի և ծախսերի հարաբերակցությունը պատկերացում է տալիս գնողունակության և կենսամակարդակի մասին: Հայաստանում այս հարաբերակցությունը կազմում է 87%, ինչը նշանակում է, որ միջին աշխատավարձերը ծածկում են միջին ծախսերի միայն 87%-ը:

Թեև սա ավելի բարձր է, քան Ադրբեջանում և Վրաստանում, այն զիջում է Ղազախստանին, Ռուսաստանին և Թուրքիային, որտեղ միջին աշխատավարձերը գերազանցում են միջին ծախսերը: Օրինակ, Ռուսաստանում աշխատավարձերը ծածկում են ծախսերի 111%-ը՝ թողնելով միջինում 11% այլ ծախսերի կամ խնայողությունների վրա:

Դիտարկենք նաև գծապատկերում ներկայացված այլ պետությունները: Ստորին մակարդակում Սիրիայի հարաբերակցությունը ընդամենը 10.7% է՝ արտացոլելով լուրջ տնտեսական մարտահրավերները: Իրանը և Ադրբեջանը նույնպես դժվարանում են՝ ունենալով 80%-ից ցածր հարաբերակցություններ: Այլ կողմում՝ զարգացած տնտեսություններ, ինչպիսիք են Միացյալ Նահանգները, Գերմանիան և Սինգապուրը, ցույց են տալիս 300%-ից բարձր հարաբերակցություն՝ վկայելով զգալիորեն ավելի բարձր գնողունակության և խնայողությունների պոտենցիալի մասին:

Գծապատկեր 4.

Ուսումնասիրենք նաև հիփոթեքային տոկոսադրույքները։ Հայաստանում առկա է ամենաբարձր հիփոթեքային վարկի տոկոսադրույքներից մեկը՝ 15% (20-ամյա ֆիքսված տոկոսադրույքով հիփոթեքի համար): Այս բարձր դրույքաչափը զգալի խոչընդոտներ է ստեղծում սեփական գույք ունենալու համար առանց հիփոթեքային վարկից եկամտահարկի վերադարձի: Համեմատության համար, այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ճապոնիան (1.65%), Գերմանիան (3.51%) և Իսպանիան (3.47%), առաջարկում են շատ ավելի բարենպաստ պայմաններ տուն գնողների համար: Տարածաշրջանի հարևանները, ինչպիսիք են Ադրբեջանը (9.09%) և Վրաստանը (11.7%), առաջարկում են ավելի մատչելի հիփոթեքային տարբերակներ:

Կյանքի արժեքի ուսումնասիրություն։ Numbeo-ի Կյանքի արժեքի ինդեքսը տրամադրում է սպառողական ապրանքների գների համեմատական չափում, ներառյալ մթերքը, ռեստորանները, տրանսպորտը և կոմունալ ծառայությունները, բայց բացառելով վարձակալությունը:

Այս վերլուծության մեջ մենք նորմալացրել ենք ինդեքսը Հայաստանի նկատմամբ (սահմանված 100%) այլ պետությունների համեմատ: Արդյունքները մտահոգիչ են Հայաստանի տնտեսական մրցունակության տեսանկյունից: Առաջին գծապատկերում նշված բոլոր հարևան երկրներն ունեն ավելի ցածր կյանքի արժեք Հայաստանի համեմատ: Բացի այդ, այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հունգարիան, Չինաստանը, Լեհաստանը և նույնիսկ Ճապոնիան, ցույց են տալիս կյանքի արժեքի ավելի բարենպաստ ինդեքսներ:

Մասնավորապես՝

Իրանում կյանքի արժեքը կազմում է Հայաստանի 60.4%-ը Ռուսաստանում՝ 71.6% Ղազախստանում՝ 71.8% Ադրբեջանում՝ 74.2% Վրաստանում՝ 79.8%

Գծապատկեր 5.

Այս տվյալների լույսի ներքո ծագում են մի շարք հարցեր Հայաստանի տնտեսական մրցունակության վերաբերյալ: Առաջին հերթին, որքանո՞վ է հայ աշխատողն իրապես մրցունակ տարածաշրջանի այլ երկрների աշխատուժի համեմատ, հաշվի առնելով բարձր աշխատավարձերը և կյանքի արժեքը:

Երկրորդ, ինչպե՞ս է այս իրավիճակն ազդում Հայաստանի՝ որպես ներդրումային հարթակի գրավչության վրա: Արդյոք օտարերկրյա ներդրողները կնախընտրե՞ն ներդնել Հայաստանում՝ հաշվի առնելով աշխատուժի համեմատաբար բարձր արժեքը, թե՞ կգերադասեն ավելի ցածր աշխատավարձեր ունեցող հարևան երկրները:

Հայաստանում կյանքի այս բարձր արժեքը, զուգակցված աշխատավարձի և ծախսերի հարաբերականորեն ցածր հարաբերակցության հետ, զգալի մարտահրավերներ է ներկայացնում տնտեսական աճի և կյանքի որակի բարելավման համար: Այս իրավիճակը հատկապես ազդում է միջին և ցածր եկամուտ ունեցող քաղաքացիների վրա, ովքեր ստիպված են ավելի մեծ մասնաբաժին հատկացնել իրենց եկամուտներից հիմնական կարիքները բավարարելու համար:

tvyal.com