Երևանը ռուս ռելոկանտների քաղաքներից ամենաթանկն է
ԵԱՏՄ փոխադարձ առևտուրը 26թ․ կհասնի $100 մլրդ.
Մեքենաների մաքսազերծումը չթողնել վերջին օրվան. ՊԵԿ
ՀՀ-ն աշխարհում I-ն է կանանց զբաղվածության ցուցանիշով
Գիտաշխատողների աշխատավարձ 174% կբարձրանա
Ատեստավորված ուսուցիչների դրույքաչափը կլինի ֏200 հզր.
ՌԴ-ում առաջին անգամ գործազրկությունը նվազել է 3%
Մեքենաների մաքս. արժեքը մասամբ կվճարի պետությունը
Վրաստանի ՀՆԱ-ն 10 ամսում աճել է 6.9%-ով
ՀՀ-ում ստեղծվելու է AI սուպերհամակարգչային կենտրոն
23թ. ՀՀ միջ.ամսական աշխատավարձը ֏263,021 է
24թ. I աշխատանքային օրը կլինի հունվարի 3-ը. վարչապետ
24թ. վրացական համարանիշների համար վճարներ կգանձվեն
Բիզնես լրահոսի մանրամասները՝ www.abnews.am կայքում
Երևանին ամանորի ձևավորմանը հատկացվել է ֏202 մլն.
22թ. գործել է 101,532 փոքր և միջին ձեռնարկություն
24թ. խմելու ջրի գինը չի բարձրանա. ՀԾԿՀ
Գազպրոմ Արմենիա արդեն կարելի է դիմել նաեւ առցանց
Շահութաբեր բիթքոինների մասնաբաժինը մոտ 85% է
23թ. սեպտ. բանկային համակարգով ՀՀ է հոսել $97 մլն

Եվրահանձնաժողովը 6.2 միլիարդ եվրո է հատկացրել տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման համար

Հնս 22, 2023 17:03
8
ADS

Եվրահանձնաժողովը 6.2 միլիարդ եվրո է հատկացրել ԵՄ երկրներում տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման 107 նախագծի համար: Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ,- գրում է b24.am-ը։

«Եվրահանձնաժողովն ընտրել է 107 տրանսպորտային ենթակառուցվածքային նախագիծ՝ 6.2 միլիարդ եվրոյի ֆինանսավորմամբ: Ներդրումների ավելի քան 80%-ը կաջակցի նախագծերին, որոնք կապահովեն տրանսեվրոպական ներքին ջրային և ծովային երկաթուղիների ավելի մաքուր և արդյունավետ ցանց: Այս նախագծերը նաև զգալիորեն կընդլայնեն «համերաշխության գծերը» (անդրսահմանային տրանսպորտային գծեր) Ուկրաինայի հետ, ինչը պետք է դյուրացնի ուկրաինական ներմուծումն ու արտահանումը»,- ասվում է հայտարարության մեջ։

Եվրահանձնաժողովը նշում է, որ մեկ այլ ներդրումային առաջնահերթություն է Անդրբալթյան երկաթուղին, որը կմիացնի բալթյան երեք երկրները ԵՄ մնացած երկրների հետ։

Անդրբալթյան երկաթուղու նախագիծը քննարկվում է ավելի քան 15 տարի։ Սկզբում այն ​​մտահղացվել էր որպես Ռուսաստանի հետ առևտրի տարանցիկ ճանապարհ։ Ներկայում, երբ խզված են Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունները, մերձբալթյան երկրները տրանսպորտային փակուղի են դարձել արտաքին առևտրի առումով: Այսպիսով, այս ճանապարհն այլևս ռազմավարական նշանակություն ունի:

Մեկնաբանություն