Մեքենաների մաքսազերծումը չթողնել վերջին օրվան. ՊԵԿ
Լարսում ավելի քան 3200 բեռնատար է կանգնած
ՀՀ-ն աշխարհում I-ն է կանանց զբաղվածության ցուցանիշով
Գիտաշխատողների աշխատավարձ 174% կբարձրանա
Ատեստավորված ուսուցիչների դրույքաչափը կլինի ֏200 հզր.
ԵԱՏՄ փոխադարձ առևտուրը 26թ․ կհասնի 100 մլրդ.
ՌԴ-ում առաջին անգամ գործազրկությունը նվազել է 3%
Մեքենաների մաքս. արժեքը մասամբ կվճարի պետությունը
Վրաստանի ՀՆԱ-ն 10 ամսում աճել է 6.9%-ով
ՀՀ-ում ստեղծվելու է AI սուպերհամակարգչային կենտրոն
23թ. ՀՀ միջ.ամսական աշխատավարձը ֏263,021 է
24թ. I աշխատանքային օրը կլինի հունվարի 3-ը. վարչապետ
24թ. վրացական համարանիշների համար վճարներ կգանձվեն
Բիզնես լրահոսի մանրամասները՝ www.abnews.am կայքում
Երևանին ամանորի ձևավորմանը հատկացվել է ֏202 մլն.
22թ. գործել է 101,532 փոքր և միջին ձեռնարկություն
24թ. խմելու ջրի գինը չի բարձրանա. ՀԾԿՀ
Գազպրոմ Արմենիա արդեն կարելի է դիմել նաեւ առցանց
Շահութաբեր բիթքոինների մասնաբաժինը մոտ 85% է
23թ. սեպտ. բանկային համակարգով ՀՀ է հոսել $97 մլն

JPMorgan-ը պատրաստում է իր IndexGPT նեյրոցանցը

Մյս 30, 2023 18:47
19
ADS

Ֆինանսական ծառայությունների հսկա JPMorgan Chase-ը արհեստական բանականությունը կօգտագործի իր բիզնեսի զարգացման համար: JPMorgan-ը վերջերս ապրանքանիշի հայտ ներկայացրեց Միացյալ Նահանգների արտոնագրերի և ապրանքանիշերի գրասենյակ (USPTO) IndexGPT-ի համար: Այն ուղղված է առևտրային նպատակներով IndexGPT-ի օգտագործման իրավունքների ապահովմանը,- գրում է Fintech.am-ը։

Այս քայլով JPMorgan Chase-ը մտնում է գեներատիվ AI-ի ասպարեզ IndexGPT-ով: Նախատեսվում է այն օգտագործել տարբեր բիզնես ստորաբաժանումներում, այդ թվում՝ գովազդային, բիզնես խորհրդատվական և ֆինանսական ուղղվածություն ունեցող ծրագրային ապահովման ոլորտում։

AI-ի գործիքը կօգնի տարբեր բիզնես ստորաբաժանումներում, ներառյալ խորհրդատվությունը, մարքեթինգը և տարբեր ֆինանսական պրոդուկտները: JPMorgan-ն ավելի վաղ ասել էր, որ իրենք արհեստական բանականության օգտագործման 300 տարբերակ ունեն: Նեյրոնային ցանցերը կօգնեն գտնել հաճախորդներ, կառավարել ռիսկերը, բարելավել մարքեթինգը և հաճախորդների սպասարկումը:

Մեկնաբանություն