Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ ԱՄՆ տնտեսությունն այս պահին արդեն իսկ ռեցեսիայի մեջ է։ Այս մասին հայտնում է Newsmax-ը։ «Սա մի բան չէ, որ կարող է լինել երկու տարում, ինչպես ասում են ՝ ռեցեսիա։ Մենք արդեն ռեցեսիայի մեջ ենք»,- նշել է Ամերիկայի 45-րդ նախագահը։ Թրամփը մեկնաբանել է նաև բենզինի թանկացումը. նա կարծիք հայտնեց, որ վառելիքի գները կշարունակեն թանկանալ։
«Մեր երկիրը մեծ դժվարությունների մեջ է. մեր երկիրը երբեք նման վիճակում չի եղել»,- եզրափակել է ԱՄՆ նախկին նախագահը։ Թրամփը այլ կանխատեսումներ չի արել ամերիկյան տնտեսության ապագայի վերաբերյալ։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ուկրաինական հակամարտությունը պետք է ավարտվի գործարքով։ Նա նաև ասել է, որ ուկրաինական հակամարտությունը Միացյալ Նահանգների քաղաքականության պատճառով կարող է վերածվել Երրորդ համաշխարհային պատերազմի։
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.
Մեկնաբանություն