ՀՐԱՏԱՊ. Սյունիքում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով նախնական տվյալներով կա 4 զոհ և 9 տուժած. ՆԳՆ (20:25)
Bitcoin-ի փոխարժեքը նվազել է. 27/04/24
Հնդկաստանը պատրաստվում է առևտրային համաձայնագիր ստորագրել Օմանի հետ Մերձավոր Արևելքում իր կապերն ընդլայնելու համար
Հնդկական India Yes Bank-ի զուտ շահույթն ավելի քան կրկնապատկվել է հունվար-մարտին
1965թ. ապրիլի 27-ին ԱՄՆ-ում արտոնագիր է տրվել առաջին միանգամյա օգտագործման տակդիրի՝ «Պամպերսի» համար
2001թ. ապրիլի 27-ին «Հրազդանցեմենտ» ՓԲԸ-ն վաճառվել է «Միկա-Արմենիա» ընկերությանը 415 մլն դրամով
1992թ. ապրիլի 27-ին Հայաստանը դարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ-երկիր
Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ինչպես օգտագործել հայկական մշակութային ժառանգությունը բիզնեսի զարգացման համար. հոդվածը կարող եք կարդալ abnews.am կայքում
Ներդրողների համար լուրերին կարող եք ծանոթանալ abnews.am կայքում
Որտե՞ղ գտնել ոգեշնչում ձեր մարքեթինգային արշավի համար. դասեր հայկական շուկայից. կարդացեք abnews.am կայքում
Ժամանակակից հայկական բիզնեսի 7 կարևոր կանոնները կարդացեք abnews.am կայքում
Եվրոպական բաժնետոմսերը հունվարից ի վեր լավագույն շաբաթն են գրանցում ուժեղ շահույթով
Ռուսաստանի Բանկի տնօրենների խորհուրդը երրորդ նիստն անընդմեջ պահպանում է հիմնական տոկոսադրույքը 16% մակարդակում
Բայդենի վարչակազմը հետաձգում է մենթոլի ծխախոտն արգելելու առաջարկը
Chevron-ի և Exxon-ի բաժնետոմսերը անկում են ապրում, քանի որ նավթի վերամշակման մարժաների նվազում հարվածում է շահույթին
Hermes-ը կարող է առաջ անցնել Louis Vuitton-ից որպես լավագույն ապրանքանիշ
Paramount-ի խորհուրդը քննարկում է գործադիր տնօրենի պաշտոնանկությունը վաճառքի շուրջ բանակցությունների ֆոնին
American Airlines-ը մինչև 2025 թվականը կրճատում է որոշ միջազգային չվերթներ՝ պատճառաբանելով Boeing-ի մատակարարումների ուշացումները
Չինաստանին Ռուսաստանի վճարումների կեսը կատարվել է միջնորդների միջոցով. Reuters

Հայաստանի 1,000 խոշոր հարկատուների 80.1%-ը Երևանից է. 2023թ. հունվար-դեկտեմբեր. ՊԵԿ

Փտր 9, 2024 18:42
38
ADS

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2023թ. հունվար-դեկտեմբեր ամիսների 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։ 1,000 հարկատուների վճարած հարկերի ծավալը կազմել է 1.71 տրլն դրամ, ինչը 2022թ. համադրելի ցուցանիշից ավել է 220.46 մլրդ դրամով կամ 14.8%-ով։

ՀՀ 1,000 խոշոր հարկ վճարողներից բացարձակ մեծամասնությունը գրանցված է Երևանում։ Խոսքը գնում է 801 ընկերության մասին կամ՝ ընկերությունների 80.1%։ 2022թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ Երևանյան ընկերությունների թիվը նվազել է 12-ով։ Երևանյան ընկերությունների կողմից մուծվել է 1,405.03 մլրդ դրամ կամ  1,000 խոշոր հարկ վճարողների մուծած հարկերի 82.14%։ 2022թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է մուծված հարկերի ծավալի աճ 26.17%-ով կամ 291.43 մլրդ դրամով։ Երևանյան ընկերությունների առաջատար եռյակը հետևյալն է՝ «Գրանդ Տոբակո», «Գազպրոմ Արմենիա», «Մոբայլ Սենթր Արթ»։

Մարզերում գրանցված ընկերությունների կողմից մուծվել է հարկերի 17.86% կամ 228.35 մլրդ դրամ հարկ, ինչը 2022թ. համադրելի ցուցանիշից պակաս է 70.97 մլրդ դրամով կամ 18.85%-ով։

Կոտայքի մարզը ներկայացված է 54 ընկերությամբ (-6 ընկերություն)։ Կոտայքում գործող ընկերությունների կողմից մուծվել է 62.28 մլրդ դրամ կամ 3.64%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 2.5%-ով կամ 1.6 մլրդ դրամով։ Կոտայքի մարզի խոշորագույն հարկատուն Օնիրա Քլաբ ընկերությունն է։

Արարատի մարզը ներկայացված է 28 ընկերությամբ (փոփոխություն չկա): Արարատի մարզում գործող ընկերությունների կողմից մուծվել է 56.62 մլրդ դրամ կամ 3.31%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 1.31%-ով կամ 0.75 մլրդ դրամով։ Արարատի մարզի խոշորագույն հարկատուն Ինտերնեյշնլ Մասիս Տաբակն է։

Սյունիքի մարզը ներկայացված է 18 ընկերությամբ (-4 ընկերություն)։ Սյունիքում գործող ընկերությունների կողմից մուծվել է 95.996 մլրդ դրամ կամ 5.61%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 43.92%-ով կամ 75.19 մլրդ դրամով։Սյունիքի մարզի խոշորագույն հարկատուն ԶՊՄԿ-ն է։

Արմավիրի մարզը ներկայացված է 25 ընկերությամբ (+3 ընկերություն)։ Արմավիրի մարզում գործող ընկերությունների կողմից մուծվել է 36.33 մլրդ դրամ կամ 2.12%։ Մուծված հարկերի ծավալն աճել է 20.49%-ով կամ 6.18 մլրդ դրամով։ Արմավիրի մարզի խոշորագույն հարկատուն ՀԱԷԿ-ն է։

Լոռու մարզը ներկայացված է 24 ընկերությամբ (+6 ընկերություն)։ Լոռիում գործող ընկերությունների կողմից մուծվել է 19.67 մլրդ դրամ կամ 1.15%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 27.91%-ով կամ 7.61 մլրդ դրամով։ Լոռու մարզի խոշորագույն հարկատուն Թեղուտն է։

Շիրակի մարզը ներկայացված է 25 ընկերությամբ (+7 ընկերություն)։ Շիրակում գործող ընկերությունների կողմից մուծվել է 16.25 մլրդ դրամ կամ 0.95%։ Մուծված հարկերի ծավալն աճել է 57.81%-ով կամ 5.95 մլրդ դրամով։ Շիրակի մարզի խոշորագույն հարկատուն «Գյումրի-Գարեջուր» ընկերությունն է։

Արագածոտնի մարզը ներկայացված է 9 ընկերությամբ (-1 ընկերություն)։ Արագածոտնում գործող ընկերությունների կողմից մուծվել է 9.26 մլրդ դրամ կամ 0.54%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 20.91%-ով կամ 2.45 մլրդ դրամով։ Արագածոտնի մարզի խոշորագույն հարկատուն ՅուԷսԷյ Ավտոէքսպորտ ԲՍԵ ընկերությունն է։

Տավուշի մարզը ներկայացված է 8 ընկերությամբ (+4 ընկերություն)։ Տավուշում գործող ընկերությունների կողմից մուծվել է 4.15 մլրդ դրամ կամ 0.24%։ Մուծված հարկերի ծավալն աճել է 107.41%-ով կամ 2 մլրդ դրամով։ Տավուշի մարզի խոշորագույն հարկատուն Իջևանի գինու-կոնյակի գործարանն է։

Գեղարքունիքի մարզը ներկայացված է 4 ընկերությամբ (+1 ընկերություն)։ Գեղարքունիքում գործող ընկերությունների կողմից մուծվել է 1.79 մլրդ դրամ կամ 0.10%։ Մուծված հարկերի ծավալն աճել է 56.94%-ով կամ 0.65 մլրդ դրամով։ Գեղարքունիքի մարզի խոշորագույն հարկատուն Դեմի Ֆարմ ընկերությունն է։

Վայոց ձորի մարզը ներկայացված է 3 ընկերությամբ (+2 ընկերություն)։ Վայոց ձորում գործող ընկերությունների կողմից մուծվել է 3.19 մլրդ դրամ կամ 0.19%։ Մուծված հարկերի ծավալն աճել է 113.78%-ով կամ 1.5 մլրդ դրամով։ Վայոց ձորի մարզի խոշորագույն հարկատուն ՌաֆաելԳրիգ ընկերությունն է։

Մեկնաբանություն