Պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 48,4, բյուջեի դեֆիցիտը՝ 4,6 տոկոս
Լուրեր |
Կառավարության պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2023թ. կազմել է 48,7, բյուջեի դեֆիցիտը՝ 4,6 տոկոս։ Այս մասին հունվարի 31-ի մամուլի ասուլիսում ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նա նշել է, որ պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը մի փոքր բարձր է, քան 2022թ.։
Իսկ ինչ վերաբերում է բյուջեի դեֆիցիտին, ապա այն, նրա խոսքով, կֆինանսավորվի թե՛ կարճաժամկետ պետական պարտատոմսերով, թե՛ վարկերով։ «Աշխատանք է կատարվում Զարգացման ասիական բանկի, Համաշխարհային բանկի, Կայունացման եւ զարգացման եվրասիական բանկի հետ՝ վարկեր ներգրավելու համար։ Դրանց չափը որոշված է բյուջեով, բայց տարվա ընթացքում կարող է փոխվել»,- նշել է պաշտոնյան։
Նախարարը հավաստիացրել է, որ երկրի տնտեսության պոտենցիալն ավելանում է։
Նա տեղեկացրել է, որ 2024թ. հատկացվել է 100 մլրդ դրամ դպրոցների շինարարության ծրագրերին։ «Այս հարցում մենք բախվում ենք մասնավոր հատվածի հնարավորություններին։ Տենդերների կեսից ավելիի դեպքում հաղթողները դեռ որոշված չեն։ Դա կապված է այն բանի հետ, որ կամ ընկերություններն են չափից բարձր գին ուզում, կամ նրանք չունեն նման աշխատանքներ կատարելու հնարավորություններ»,- նշել է Վահե Հովհաննիսյանը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/02/06 22:00
Փետրվարի 6-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/02/06 19:19
Փետրվարի 6-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Rexus. շքեղ միջավայր, բացառիկ հնարավորություններ
2026/02/06/ 22:25 -
Փետրվարի 6-ի բիզնես լուրերը
2026/02/06/ 22:00 -
Փետրվարի 6-ի կարևոր լուրերը
2026/02/06/ 19:19 -
Արդյո՞ք Թրամփը վերափոխում է աշխարհակարգը
2026/02/06/ 18:00 -
Նորարարությունը սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում է կրկնօրինակումը․ ստանդարտ մտածողությունից դուրս գալու պահը
2026/02/06/ 17:55 -
ԶՊՄԿ-ում կիրականացվի վերականգնվող էներգիայի ծրագիր
2026/02/06/ 16:25 -
Պատերազմից դեպի տնտեսական հաշվարկ․ Էկոնոմիկայի նախարարի ասուլիսի առանցքային ուղերձները
2026/02/06/ 15:54 -
Մեքենա վարելու իրավունքը ինքնաշխատ կդադարեցվի, երբ «Արմեդ»-ում առողջական խնդիր գրանցվի
2026/02/06/ 14:38 -
Նապոլեոն III-ի կնոջ թագը գրեթե անվնաս է և կարող է վերականգնվել
2026/02/06/ 13:03 -
Հուսալիությունը՝ որպես ռազմավարություն. ավտոմոբիլային շուկայի վերջին տվյալները
2026/02/06/ 12:14
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 5, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 5, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 4, 2026 Թ․