«Ամունդի–Ակբա Ասեթ Մենեջմենթ»–ի կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները 2023թ․–ին ավելացել են 12-15%–ով
Լուրեր |
«Ամունդի–Ակբա Ասեթ Մենեջմենթ»–ի կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները 2023թ․–ի արդյունքում գրանցել են 12-15%–անոց աճ, չնայած ամբողջ տարվա ընթացքում իրականացրած զգուշավոր ներդրումային քաղաքականությանը, ասաց «Ամունդի–Ակբա Ասեթ Մենեջմենթ»–ի տնօրենի տեղակալ, ֆոնդերի կառավարիչ Հրայր Ասլանյանը «Ամունդի–Ակբա 2024 տնտեսական համաժողովի» ընթացքում։
Նա նշեց, որ զարգացող երկրների կենտրոնական բանկերի դրամավարկային պայմանների թուլացումն էականորեն նպաստել է ֆինանսական շուկաների վերականգնմանն ու տարեկան եկամտաբերության ձևավորմանը։
Միաժամանակ, Ասլանյանի խոսքով, բաժնետոմսերի շուկան զարգացող երկրներում 2023թ․–ին արձանագրել է 10%–անոց աճ։
«Այս ցուցանիշն ավելի համեստ է՝ զարգացած երկրների համեմատ, սակայն աճը երկնիշ է», – ասաց նա՝ ավելացնելով, որ նման զարգացման գլխավոր «մեղավորը» Չինաստանն էր, որտեղ գրանցվում էր խորը անկում՝ 11%–ի չափով։
Ասլանյանը նաև նշեց, որ պարտքային շուկան ևս դրական է արձագանքել գնաճի նվազմանն ու կենտրոնական բանկերի դրամավարկային պայմանների մեղմացմանը։ «Զարգացող երկրներում ունենք 10-13% աճ պարտատոմսերի մասով ինչպես արտարժույթով, այնպես էլ ազգային արժույթով», – ասաց նա։
Ասլանյանն ընդգծեց, որ Հայաստանն այդ զարգացումներից մի կողմում չի մնացել։
«Գնաճի նվազման և Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման շնորհիվ մենք տեսնում ենք, որ դրամային կանխիկության և երկարաժամկետ պարտատոմսերի ոլորտում եկամտաբերությունը 2023թ․–ին բավականին լավն էր՝ 12% և 18%», – ասաց նա։
Խոսելով ապրանքահումքային շուկաների մասին՝ ընկերության փոխտնօրենը նշեց նախորդ տարի գրանցված անկումը՝ 4%–ի սահմաններում, ինչը հիմնականում պայմանավորված է համաշխարհային տնտեսության աճի տեմպերի նվազմամբ։
«Բացառություն էր ոսկու շուկան, որտեղ աճը տպավորիչ էր՝ 13% դրամավարկային պայմանների մեղմացման, աշխարհաքաղաքական գործոնների և որպես հեջավորման գործիք՝ ոսկու հատուկ դերի հաշվին», – ասաց նա։
Ազգային արժույթի համատեքստում Ասլանյանը նշեց, որ 2022թ․–ին զգալի ամրապնդումից հետո 2023թ․–ին տեղի ունեցավ դրամի որոշակի արժեզրկում 3-4%–ի սահմաններում ինչպես եվրոյի, այնպես էլ դոլարի նկատմամբ։
«Ամունդի–Ակբա Ասեթ Մենեջմենթ» ընկերությունը հիմնել են Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ ֆրանսիական Ամունդին և Ակբա բանկը։ 2023թ․ դեկտեմբերի 30-ի դրությամբ Ընկերության կարավարման ներքո ակտիվները կազմում են ավելի քան 417 մլրդ դրամ։
«Ամունդի–Ակբա Ասեթ Մենեջմենթ»–ը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/12/08 22:00
Դեկտեմբերի 8-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում
Լուրեր | 2025/12/08 20:20
Դեկտեմբերի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Դեկտեմբերի 8-ի բիզնես լուրերը
2025/12/08/ 22:00 -
Դեկտեմբերի 8-ի կարևոր լուրերը
2025/12/08/ 20:20 -
AI և փափուկ հմտություններ․ ՀԲԸՄ-ն և DSIK Հայաստանը մի հարթակում են համախմբել բիզնեսն ու նորագույն տեխնոլոգիաները
2025/12/08/ 19:00 -
Պարտքերից մինչև միլիարդներ. Քիմ Քարդաշյանը՝ բիզնեսում իր առաջին քայլերի մասին
2025/12/08/ 18:49 -
IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովին
2025/12/08/ 17:18 -
Evocabank. 20 մլն ԱՄՆ դոլար` շվեյցարական BlueOrchard-ից Evocabank-ը ներգրավել է 20 մլն ԱՄՆ դոլար BlueOrchard Microfinance Fund-ից՝ Հայաստանում ՄՓՄՁ-ների ֆինանսավորման նպատակով
2025/12/08/ 17:15 -
AxelMondrian-ը 2025թ ընթացքում արժանացել է երեք միջազգային հեղինակավոր մրցանակների՝ բրենդինգի, հանրային կապերի (PR) և կոմերցիոն ֆիլմերի արտադրության ոլորտներում
2025/12/08/ 16:54 -
Դեպքը տեղի է ունեցել զինծառայության հետ առնչություն չունեցող հանգամանքներում. ՊՆ-ն՝ զինծառայողի մահվան մասին
2025/12/08/ 15:49 -
Քանի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան 2025 թվականի նոյեմբերին
2025/12/08/ 14:57 -
Վրաստանը համաձայնել է նավթամթերքի մեկանգամյա անվճար տարանցման Ադրբեջանից Հայաստան
2025/12/08/ 14:46
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
AI և փափուկ հմտություններ․ ՀԲԸՄ-ն և DSIK Հայաստանը մի հարթակում են համախմբել բիզնեսն ու նորագույն տեխնոլոգիաները
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 2025 Թ․
Ucom-ը խթանում է տիեզերական ճարտարագիտության ուսուցումը
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․