Evocabank-ը համագործակցում է IFC-ի հետ՝ խթանելու ներառական ֆինանսավորումն ու կլիմայական նախագծերը
Լուրեր |
Evocabank-ը կներգրավի 10 մլն ԱՄՆ դոլար և ևս մինչև 10 մլն ԱՄՆ դոլար սինդիկացված վարկ` վարկավորումն ընդլայնելու, տեղական բիզնեսներին աջակցելու և Հայաստանի տնտեսական աճը խթանելու համար:
Evocabank-ը համագործակցության նոր պայմանագիր է ստորագրել Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ի հետ: Այս համագործակցության շրջանակներում IFC-ն Evocabank-ին կտրամադրի 10 մլն ԱՄՆ դոլարի վարկ, որը հնարավորություն կտա Բանկին ընդլայնելու վարկավորման հնարավորությունները:
Evocabank-ի և IFC-ի համագործակցության նպատակը ֆինանսական ռեսուրսների հասանելիության մեծացումն է միկրո և փոքր ձեռնարկությունների, հատկապես՝ կլիմայական փոփոխություններին առնչվող և կանանց կողմից ղեկավարվող ընկերությունների համար:
Փոքր ձեռնարկությունները Հայաստանի տնտեսական աճի, նորարարությունների և զբաղվածության ապահովման հիմնական շարժիչ ուժն են: Միկրո, փոքր և միջին ձեռնարկությունները` ՄՓՄՁ-ներն են ապահովում աշխատատեղերի զգալի մասը: Սակայն նրանք ունեն շուրջ 1.1 մլրդ ԱՄՆ դոլար միջոցների պահանջարկ` պայմանավորված այնպիսի խոչընդոտներով, ինչպիսիք են գրավի բացակայությունը կամ ֆինանսների կառավարման հմտությունների ոչ բավարար մակարդակը: Կանանց կողմից ղեկավարվող ՄՓՄՁ-ներն ավելի մեծ խնդիրների են հանդիպում, քանի որ դրանցից շատերը գրավադրման կամ բանկերից վարկ ստանալու ավելի քիչ հնարավորություններ ունեն:
IFC-ն Evocabank-ին կտրամադրի 10 մլն ԱՄՆ դոլարի վարկային միջոցներ, ինչպես նաև ՄՓՄՁ-ներին վարկավորելու նպատակով այլ գործընկերներից կներգրավի ևս 10 մլն ԱՄՆ դոլար: Վարկային միջոցների կեսը կուղղվի կլիմայական փոփոխություններին առնչվող նախագծերի վարկավորմանը, իսկ 25 տոկոսը՝ կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկություններին: Այս համագործակցությունը կօժանդակի կլիմայի փոփոխությունների ֆինանսավորման ընդլայնմանը և կանաչ վարկավորման չափորոշիչների տարածմանը:
Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը նշեց.
«Մենք ուրախությամբ հայտարարում ենք IFC-ի և Evocabank-ի երկարաժամկետ հաջող գործընկերության շրջանակներում իրականացվող հերթական նախագծի մեկնարկը: Այս համագործակցությամբ Բանկին կտրամադրվի 10 մլն ԱՄՆ դոլարի վարկ և ևս մինչև 10 մլն ԱՄՆ դոլարի սինդիկացված վարկ, որը կուղղվի միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով կլիմայական փոփոխություններին և կանանց կողմից ղեկավարվող նախաձեռնություններին:
Կարևորելով տնտեսության այն ոլորտները, որոնք շրջակա միջավայրի կայունության շարժիչ ուժն են և առաջ են մղում գործարար կանանց նախագծերը՝ Evocabank-ն ապացուցում է հանրության կյանքում զգալի ազդեցություն թողնելու իր նպատակը: IFC-ի հետ միասին մենք կերտում ենք ավելի պայծառ և ներառական ապագա Հայաստանի տնտեսության համար»:
IFC-ի Հարավային Կովկասի Տարածաշրջանային տնօրեն Իվանա Ֆերնանդես Դուարտեն նշեց.
«Փոքր ձեռնարկությունները Հայաստանի տնտեսության հիմնաքարն են, սակայն դրանցից շատերն աճելու և զարգանալու համար պայքարում են ֆինանսական միջոցներ հայթայթելու համար: Evocabank-ի հետ մեր համագործակցությունը նպատակ ունի օգնել լրացնելու այս բացը: Նպատակաուղղված լինելով օժանդակություն ցուցաբերել կլիմայի փոփոխություններին առնչվող նախագծերին և կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկություններին՝ մենք ընդլայնում ենք այն հնարավորությունները, որոնք նպաստում են նորարարություններին, կայունությանը և ներառական տնտեսության աճին»:
IFC-ն Evocabank-ի հետ համագործակցում է 2021 թվականից, երբ Բանկը ֆինանսավորման ընդլայնման և առևտրի վարկավորման նպատակով ստացավ 15 մլն ԱՄՆ դոլարի վարկ` ուղղված համավարակից հետո ՄՓՄՁ-ների կայունության պահպանմանը, վերականգնմանը և զարգացմանը: 2022 թվականին COVID-19-ի ազդեցություն ներքո փոքր ձեռնարկություններին ֆինանսական միջոցների հասանելիությունն ապահովելու նպատակով IFC-ն ևս 15 մլն ԱՄՆ դոլար վարկային միջոցներ տրամադրեց Evocabank-ին:
Բացի այդ, լինելով նորարար թվային ծառայություններ մատուցող Բանկ` Evoca-ն մասնակցել է IFC-ի DigiLab ծրագրին: Ծրագիրը նպատակ ուներ օժանդակելու Բանկի թվայնացման ռազմավարությանը և ճանապարհային քարտեզի մշակմանը՝ տեղական շուկայի կարիքներին համապատասխան նորարարությունների շնորհիվ Բանկի հաճախորդներին առավել բարձրորակ ծառայություններ մատուցելու նպատակով: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/10/28 21:00
Հոկտեմբերի 28-ի բիզնես լուրերը
Լուրեր | 2025/10/28 20:20
Հոկտեմբերի 28-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2025/10/28 18:21
ECCA Premium․ Որակ, որին կարող եք վստահել
Ստեղծված որակի, նորարարության և անվտանգության սկզբունքներով։
Լուրեր | 2025/10/28 17:13
Ակումբականների հերթական միջոցառումը նվիրված էր «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի դիտմանը
-
Հոկտեմբերի 28-ի բիզնես լուրերը
2025/10/28/ 21:00 -
Հոկտեմբերի 28-ի կարևոր լուրերը
2025/10/28/ 20:20 -
Որ պահին է պետք դիմել ղեկավարի աջակցությանը, և ինչպես անել դա ճիշտ
2025/10/28/ 18:30 -
ECCA Premium․ Որակ, որին կարող եք վստահել
2025/10/28/ 18:21 -
Բացվեց առաջին ներդրումային ակումբը Հայաստանում
2025/10/28/ 17:41 -
Մասկը պահանջում է տրիլիոն դոլարի պարգևավճար, հակառակ դեպքում սպառնում է հեռանալ Tesla-ից. CNBC
2025/10/28/ 17:30 -
Ակումբականների հերթական միջոցառումը նվիրված էր «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի դիտմանը
2025/10/28/ 17:13 -
IDBank-ը՝ BACEE 50-րդ միջազգային բանկային հոբելյանական համաժողովի արծաթե հովանավոր
2025/10/28/ 16:33 -
Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան՝ մասնագիտական համագործակցության վստահելի հարթակ
2025/10/28/ 15:47 -
Անչափահասներին սառը զենք կրելը, զենքի վաճառքը արգելվում է․ օրենսդրական փոփոխություն
2025/10/28/ 15:44
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28 2025Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 2025Թ.
ՎԵՐԱԲԱՑՎԵՑ UCOM-Ի ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԿՈՄԻՏԱՍ 8 ՀԱՍՑԵՈՒՄ
IDBANK-Ը ԵՎ ԻԴՐԱՄԸ՝ «ՍԻՄՖՈՆԻԿ ԱՆՏԱՌԻ» ԿՈՂՔԻՆ
ԻԴՐԱՄԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԿՐԻՊՏՈ ԲՈՐՍԱ ByBit-Ը ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ