Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է 2024թ.-ի հունվար ամսվա տվյալները
Լուրեր |
Պետական պարտատոմսերի բորսայական շուկա
Հայաստանի ֆոնդային բորսայում հունվարին տեղի ունեցած պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 63,8 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը մոտ 251%-ով:
Պետական պարտատոմսերի երկրորդային շուկայի բորսայական առևտրի ընդհանուր ծավալը հունվարին կազմել է ավելի քան 9,1 մլրդ ՀՀ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 1448%-ով։ Առևտրի առկա պետական գանձապետական պարտատոմսերով կնքվել է 45 գործարք:
Կորպորատիվ պարտատոմսերի բորսայական շուկա
Նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ կորպորատիվ պարտատոմսերի թե՛ շուկայի և թե՛ առևտրի ծավալները պահել են աճի դինամիկան։ Կորպորատիվ պարտատոմսերի հունվար ամսվա շուկայի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մոտ 20%-ով և կազմել է ավելի քան 498 մլրդ դրամ։
Կորպորատիվ պարտատոմսերով իրականացված առևտրի ծավալը կազմել է ավելի քան 2,8 մլրդ դրամ և հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 301 գործարք։ Առևտրի ծավալը և կնքված գործարքների քանակը համապատասխանաբար աճել են նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 38%-ով և 88%-ով։
Բորսայում շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի քանակը կազմել է 113։
ՌԵՊՈ գործարքներ
Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 3,1 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 132%-ով: Հունվարին կնքվել է 33 ռեպո գործարք։
Բաժնետոմսերի բորսայական շուկա
Բաժնետոմսերի առևտրի ծավալը կազմել է ավելի քան 106 մլն դրամ՝ աճելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 85%-ով, իսկ շուկայի կապիտալիզացիան՝ ավելի քան 324 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը մոտ 22%-ով։ Բաժնետոմսերով կնքվել է 181 գործարք։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Հակամարտության նոր տրամաբանությունը. էներգետիկ ենթակառուցվածքներ, զսպում եվ գլոբալ ռիսկեր. Արամ Շահնազարյան
2026/03/20/ 13:00 -
Ռոբոտների մրցույթ Հայաստանում․ հայտնի են հաղթողները
2026/03/20/ 12:57 -
Հայաստանը անվտա՞նգ ուղղություն է զբոսաշրջիկների համար․World Travel Index-ի տվյալները
2026/03/20/ 12:46 -
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է 9 կգ մարիխուանա (տեսանյութ)
2026/03/20/ 12:43 -
Հայտնի բրենդների ոչ օրիգինալ օծանելիք իրացնողը տուգանվել է
2026/03/20/ 12:41 -
Սաուդյան Արաբիայի կանխատեսումներով՝ նավթի գինը կարող է հասնել մինչև 180 դոլար՝ լարվածության ֆոնին
2026/03/20/ 12:32 -
«Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի իրականացման գործընթացում էական առաջընթաց կա. ՏԿԵ
2026/03/20/ 12:22 -
Սնանկությունը Հայաստանում․ քանի գործ է մուտքագրվել սնանկության դատարան նախորդ տարի
2026/03/20/ 12:05 -
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
2026/03/20/ 12:02 -
Մեկ օրում 167 հանցագործություն է բացահայտվել Հայաստանում
2026/03/20/ 11:55
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 19, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 19, 2026 Թ․
Հաճախորդի միջազգային օրը Ucom-ի ղեկավար անձնակազմը նշում է բաժանորդների հետ միասին
«Ինթելլիջենթ Մենեջմենթ»-ը ամփոփեց իր պարտատոմսերի առաջին թողարկումը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 18, 2026 Թ.