ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները մարտի 19-20-ը հանրապետությունում բացահայտել են 167 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված։
Ամենաշատ դեպքերը վերաբերում են տրանսպորտային իրավախախտումներին՝ 77 դեպք՝ առանց իրավունքի կամ կասեցված իրավունքով մեքենա վարելու։
Գրանցվել է նաև՝
-
15 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
-
12 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
-
8 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
-
7 դեպք՝ խարդախության։
Բացի այդ, արձանագրվել են գողության, փաստաթղթերի կեղծման, զենք-զինամթերքի հայտնաբերման և այլ իրավախախտումների դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են նաև սպանության փորձի, կողոպուտի և բնակարանային գողության դեպքեր։
Հայտնաբերվել է 7 հետախուզվող և 1 անհետ կորած անձ։
Միևնույն ժամանակ գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 9 դեպք։
Վերջին մեկ օրում տեղի է ունեցել 11 ավտովթար, որոնց հետևանքով 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։

