Ոսկու ֆյուչերսի արժեքը մայիսի 5-ից ի վեր առաջին անգամ իջել է 3,250 դոլարից ցածր մեկ տրոյական ունցիայի դիմաց
ԱՄՆ-ը և Չինաստանը 115%-ով նվազեցրել են միմյանց նկատմամբ մաքսատուրքերը
2024 թվականին անչափահասների վերաբերյալ քննվել է 478 քրեական վարույթ․ ՔԿ նախագահ
Ավելի քան 450 չվերթ հետաձգվել է ԱՄՆ Ատլանտայի օդանավակայանում՝ թռիչքուղու հետ կապված խնդրի պատճառով. AP
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ.-ի հունվար-մարտին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 10%-ով
Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management. մանրամասները՝ ABNews.am կայքում
Թուրքիայում սոցցանցի ավելի քան 27.000 հաշիվ է արգելափակվել
Ինչպե՞ս գտնել բիզնես գաղափար, որը իսկապես կաշխատի քեզ համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Վատիկանում Կարդինալների կոնկլավը ընտրեց Հռոմի նոր պապին՝ կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոյին ԱՄՆ-ից
Հայաստանում ապրում է Հայրենական մեծ պատերազմի մասնակից շուրջ 30 վետերան
2025թ․-ի հունվար-մարտին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0․4%-ով
Պետական բյուջեից տարածքների վարձակալության համար հատկացվող միջոցները կրճատվել են շուրջ 123 մլն դրամով
2025-ի հունվար-մարտին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 36․3%-ով
2025-ի հունվար-մարտին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը նվազել է 2,6%-ով
2018-2024 թթ. պետությանն է վերադարձվել 536 մլն ԱՄՆ դոլարի գույք և դրամական միջոց. ՀՀ գլխավոր դատախազ
2025թ-ի հունվար-մարտին Հայաստանում ծխախոտի արտադրությունն աճել է 66,2%-ով
Women In Business. Կոնվերս Բանկի նոր առաջարկը կանանց. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025-ի հունվար-մարտին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 18․5%-ով

Թուրքական լիրան դոլարի նկատմամբ հասել է պատմական նվազագույնի

Հնվ 11, 2024 14:55
22

Թուրքական լիրան դոլարի նկատմամբ առաջին անգամ հասել է պատմական նվազագույնի։ Համաձայն առցանց առևտրի տվյալների՝ լիրայի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ իջել է ավելի քան 30 միավոր,- գրում է b24.am-ը:

Հինգշաբթի բորսայում առևտուրը սկսվել է մեկ դոլարի դիմաց 29.95 լիրայով և այժմ հասել է 30.004-ի: Այս ցուցանիշը, սակայն, վերջնական չէ։

Հնարավոր է, որ առևտրային օրվա վերջում լիրան կրկին ամրապնդվի մեկ դոլարի դիմաց 30 լիրա մակարդակից ցածր, սակայն տեղացի փորձագետները հստակ կանխատեսումներ չեն անում։ Միևնույն ժամանակ, Կենտրոնական բանկը ավելի վաղ հայտնել էր, որ մտադիր չէ կոշտ ազդել արժույթի առևտրի վրա և խոշոր ներդրումներ անել ազգային արժույթի փոխարժեքի անկման դեպքում։

Եվրոն այս պահին վաճառվում է 33.08 լիրայով։

Թուրքական արժույթի կտրուկ անկումը սկսվել է 2023 թվականի մայիսին կայացած նախագահական և խորհրդարանական ընտրություններից, ինչպես նաև վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելու Կենտրոնական բանկի որոշումից հետո։ Հիմնական տոկոսադրույքը նախորդ տարվա հունիսի 8.5%-ից դեկտեմբերին հասել է 42.5%-ի։ Հնարավոր է, որ այն շարունակի աճել։