Ազգային ժողովի աշխատակազմին հատկացվող բյուջեն կավելանա 195 մլն դրամով
Լուրեր |
Հայաստանի ազգային ժողովի աշխատակազմին 2024 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 7 մլրդ 262 մլն դրամ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներում Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրեց. «2024-ի բյուջեի նախագծով առաջարկվում է 7 մլրդ 262 մլն դրամ, որը 195 մլն դրամով ավելին է, քան 2023 թվականին: Հիմնականն ապարատային ծախսեր են: Կապիտալ ծախսերին ուղղվելու է 367 մլն դրամ, իսկ ընթացիկ ծախսերին՝ 6 մլրդ 895 մլն դրամ»:
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը տեղեկացրեց, որ 2024 թ բյուջետային հայտում ԱԺ «տեխնիկական հագեցվածության բարելավում» միջոցառման ֆինանսավորման միջոցների աճ կա, ինչը պայմանավորված է տեխնիկական միջոցների հնությամբ: Ֆինանսավորման միջոցների աճ կա նաև «ԱԺ շենքային պայմանների բարելավում» միջոցառման շրջանակներում:
«2024 թվականին Հայաստանում անցկացվելու է նաև միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների գլոբալ ֆորումը: Դրա համար գումար արդեն հատկացվել է»,-ասաց Առաքելյանը՝ հավելելով, որ 2024-ին շարունակելու են համագործակցությունը միջազգային գործընկերների հետ: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/12/05 22:00
Դեկտեմբերի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում
Լուրեր | 2025/12/05 20:20
Դեկտեմբերի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
-
Կահույք, որ պատմություն ունի. Շկաֆի 35 տարվա որակը
2025/12/07/ 11:17 -
Դեկտեմբերի 6-ի կարևոր լուրերը
2025/12/06/ 20:20 -
2026-ի բիզնես-թրենդները՝ արհեստական բանականությունից մինչև հաճախորդի վարք
2025/12/06/ 18:06 -
«Սլավմեդ»-ը Հայաստանում առաջինն է ներդրել ռոբոտային վիրաբուժության համակարգ
2025/12/06/ 12:39 -
Հոդերի սիմֆոնիան. երբ ամեն ձայն կարևոր է | MedTime 8
2025/12/06/ 12:12 -
Դեկտեմբերի 5-ի բիզնես լուրերը
2025/12/05/ 22:00 -
Դեկտեմբերի 5-ի կարևոր լուրերը
2025/12/05/ 20:20 -
Ինչու է փողը մեզ վրա հոգեբանական ազդեցություն ունենում․ ինչպես խուսափել սեփական «ես»-ը կորցնելուց
2025/12/05/ 19:00 -
Ինչ փոփոխություններ են կատարվել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում
2025/12/05/ 18:58 -
ԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովին
2025/12/05/ 18:07
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 2025 Թ․