Evocabank-ը և Proparco-AFD-ն ստորագրել են 20 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր
Լուրեր |
Evocabank-ը և Proparco-AFD-ն ստորագրել են 20 մլն եվրոյի վարկային համաձայնագիր՝ ուղղված Հայաստանում կանանց ձեռներեցության և վերականգնվող էներգիայի զարգացմանը։
Նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարած պետական այցը նոր էջ
բացեց Ֆրանսիայի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերություններում, որի
շրջանակում Evocabank-ը և Proparco-AFD-ն
(Groupe Agence française de développement) ստորագրեցին 20 միլիոն
եվրոյի վարկային համաձայնագիր` նպաստելու Հայաստանում
զարգացման երկու կարևոր խնդրի՝ կանանց տնտեսական հզորացման և երկրի էներգետիկ
անցման ապահովմանը:
Հայաստանում կանայք կազմում են գործարար համայնքի ընդամենը 17%-ը: Այս կառուցվածքային բացը սահմանափակում է երկրի տնտեսական ներուժը և սոցիալական միասնությունը:
Միևնույն ժամանակ, Հայաստանն ակտիվորեն ձգտում է նվազեցնել
էներգիայի ներմուծումից կախվածությունը և արագացնել վերականգնվող էներգիայի
աղբյուրներին անցումը: Նախագահ Մակրոնի և վարչապետ Փաշինյանի ներկայությամբ
ստորագրված համաձայնագիրը նպաստում է այս երկու մարտահրավերների հաղթահարմանը:
Վարկային գծի կեսը` 10 միլիոն եվրոն, կօգտագործվի կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների ֆինանսավորման նպատակով՝ ամրապնդելով կանանց համար ֆորմալ ֆինանսավորման աղբյուրների հասանելիությունը և ձեռներեցության զարգացումը: Գործարքը համապատասխանում է այն չափանիշներին, որոնք սահմանել է 2X Challenge-ը՝ զարգացման ֆինանսական հաստատությունների միջազգային նախաձեռնությունը գենդերային առումով զգայուն ներդրումների ոլորտում:
Մնացած 10 միլիոն եվրոն կուղղվի Evocabank-ի վերականգնվող էներգետիկայի պորտֆելի զարգացմանը՝ նպաստելով
Հայաստանի մաքուր էներգիայի ստեղծման նախագծերի իրագործմանը: Ընդհանուր
առմամբ, կապահովվի մոտ 17,000 աշխատատեղ և
աջակցություն կստանա ավելի քան 300 միկրո, փոքր և միջին
ձեռնարկություն:
Այս համաձայնագիրը արտացոլում է երկու գործընկերների համատեղ
հանձնառությունը. Evocabank-ը՝ որպես Հայաստանի ամենաառաջադեմ ֆինանսական հաստատություններից
մեկը, և Proparco-AFD-ն՝
որպես երկրի մասնավոր հատվածի զարգացմանն աջակցող գործընկեր, միավորում են
ուժերը՝ նպաստելու կին ձեռներեցների և մաքուր էներգիայի հասանելիություն
փնտրող համայնքների ֆինանսավորմանը։
Ստորագրման արարողությունն անց է կացվել EPC 2026 Summit-ի
(European Political Community) շրջանակում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ:
Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը նշեց. «Այս համաձայնագիրը նշանակալի
նվաճում է Evocabank-ի համար և կարևոր քայլ՝ դեպի Հայաստանի երկարաժամկետ
տնտեսական զարգացումը։ Proparco-AFD-ի հետ նոր գործընկերությունն արտացոլում
է մեր շարունակական հանձնառությունը՝ մեծացնելու Բանկի ազդեցությունը՝ համաշխարհային
փորձը համատեղելով տեղի առանձնահատկությունների հետ։ Տարիների ընթացքում
Evocabank-ը աջակցել է կանանց կողմից ղեկավարվող բիզնեսներին՝ ընդլայնելով
ֆինանսավորման հասանելիությունը և խթանելով ձեռներեցությունը, ուստի համաձայնագիրը
հանձնառության ամրապնդման ևս մեկ դրսևորում է։ Մենք հավատարիմ ենք մեր
առաքելությանը՝ ստեղծելու իրական արժեք մեր հաճախորդների համար՝ առաջարկելով
նորարարական ֆինանսական լուծումներ և օգնելով ձևավորել ավելի կայուն ապագա»։
Proparco-ի մասին
Proparco-ն, որպես Ֆրանսիական զարգացման գործակալության (AFD)
դուստր ձեռնարկություն, գործում է Ֆրանսիայի միջազգային զարգացման և
համերաշխության ծրագրի շրջանակում: Այն իր գործունեութունն է ծավալում Աֆրիկայի,
Ասիայի, Լատինական Ամերիկայի, Եվրասիայի և Մերձավոր Արևելքի ավելի քան 115
երկրներում:
Կենտրոնանալով կայուն զարգացման ոլորտում նորարարությունների
աջակցման վրա և համագործակցելով ապագայի մասնավոր հատվածը ձևավորող նորարարների
հետ՝ Proparco-ն նպաստում է բազմաթիվ աշխատատեղերի ստեղծմանը, անհրաժեշտ
ապրանքների և ծառայությունների մատակարարմանը, ինչպես նաև կլիմայի փոփոխության դեմ
պայքարին։
Proparco-ն ակտիվորեն մասնակցում է Ֆրանսիայի միջազգային
գործընկերությունների ամրապնդմանը և կայուն ներդրումային քաղաքականության
իրականացմանը։
Evocabank-ի մասին
Որպես Հայաստանում գրանցված առաջին առևտրային Բանկ՝ Evocabank-ը ոչ միայն մատուցում է արագ, հարմար և նորարարական բանկային
ծառայություններ, այլև խթանում է ժամանակակից բանկային մշակույթը։
Բանկը հատուկ ուշադրություն է դարձնում բջջային ծառայությունների զարգացմանը՝ ստեղծելով մի միջավայր, որտեղ ցանկացած ֆինանսական գործարք կարող է իրականացվել առանց Բանկ այցելելու՝ անմիջապես EvocaTOUCH հավելվածի միջոցով։
Բանկը կարևորում է փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) դերը
Հայաստանում և ֆիզիկական անձանց ու ՓՄՁ-ներին տրամադրում է ժամանակակից թվային
գործիքներ, գերարագ և ճկուն ֆինանսական լուծումներ, ինչպես նաև ոլորտի առաջատար
մասնագետների կողմից անհատականացված աջակցություն։
Դրա մասին են վկայում հեղինակավոր միջազգային ամսագրերի և
կազմակերպությունների կողմից ստացած բազմաթիվ մրցանակները, ինչպիսիք են՝ «Լավագույն
բանկը Հայաստանում», «Լավագույն թվային բանկը Հայաստանում», «Լավագույն ՓՄՁ բանկը
Հայաստանում», «Լավագույն բանկային հավելվածը Հայաստանում» և այլն։
*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/06 11:55
Խոշոր հրդեհ՝ Թեհրանի առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ
Հրդեհի առաջացման պատճառները պարզվում են:
-
Evocabank-ը և Proparco-AFD-ն ստորագրել են 20 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր
2026/05/06/ 13:38 -
Հայաստանը և Ֆրանսիան կխորացնեն համագործակցությունը ԱԹՍ-ների, արհեստական բանականության, քվանտային հաշվարկների և այլ ոլորտներում
2026/05/06/ 12:50 -
Վաշինգտոնը հաստատում է եվրոպական մեքենաների համար 25% մաքսատուրքի որոշումը
2026/05/06/ 12:03 -
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութի և հացահատիկի հերթական խմբաքանակը
2026/05/06/ 12:01 -
ՊԵԿ-ը բացահայտել է արտարժույթի առուվաճառքի ոլորտում մի շարք իրավախախտումներ (տեսանյութ)
2026/05/06/ 11:57 -
Խոշոր հրդեհ՝ Թեհրանի առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ
2026/05/06/ 11:55 -
Թրամփը հայտարարել է «Ազատություն» նախագծի գործողության կասեցման մասին
2026/05/06/ 10:34 -
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․