Պարենային ապրանքների համաշխարհային գները հակառեկորդ են սահմանել ու իջել մինչև 2021 թվականի մարտից ի վեր նվազագույն մակարդակին։ Օգոստոսի տվյալներն են։ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից կազմված պարենային ապրանքների գների ինդեքսը ամռան վերջին ամսվա վերջի դրությամբ իջել է մինչև 121,4 կետի։ Նման դինամիկան մեծապես պայմանավորված էր կաթնամթերքի, բուսական յուղերի, մսի և ձավարեղենի գների իջեցմամբ, նշում են վերլուծաբանները: Միևնույն ժամանակ, բրնձի գների ինդեքսը ցույց է տվել զգալի աճ՝ հասնելով 15 տարվա առավելագույնին՝ Հնդկաստանից, բասմատիից բացի, բրնձի բոլոր տեսակների արտահանման սահմանափումներից հետո։
Հայաստանում հունվար-հուլիսին ցեմենտի արտադրությունն աճել է 33%-ով։ Ընդհանուր առմամբ արտադրվել է ավելի քան 700 հազար տոննա ցեմենտ։ Աճել է նաև շինարարական շաղախների արտադրությունը 15.6%-ով, իսկ ապրանքային բետոնի արտադրության ծավալներն աճել են 44%-ով։ Ավազի ու տուֆի արտադրությունը նույնպես աճել է 44.1%-ով եվ 45.7%-ով։
Հայաստանը պետք է բարձրացնի տնտեսության դիվերսիֆիկացման և ապրանքների ու ծառայությունների զարգացվածության մակարդակը։ Հայտնել է Արժույթի միջազգային հիմնադրամի Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրեն «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում: Ջիհադ Ազուրի խոսքով դրա համար պետք է բարձրացնել ենթակառուցվածքների որակը, այդ թվում՝ տրանսպորտային ցանցերը և հեռահաղորդակցությունը։
Մեկնաբանություն