23թ. ՀՀ օդանավակայաններն ունեցել են մոտ 5 մլն. ուղևոր
Կայացել է ՓՄՁ ենթախորհրդի հերթական նիստը
Համաշխարհային բանկը պատրաստակամ է աջակցել ՀՀ-ին
Ավելի քան 2.660 մեքենա կանգնած է Վերին Լարսում
Մանվել Գրիգորյանից կբռնագանձվի ֏1 մլրդ 800 մլն
Բիզնես լրահոսի մանրամասները՝ www.abnews.am կայքում
«Աջափնյակ» կայարանի շինաշխատանքները կսկսվեն 24թ.
ՀՀ սպառողական գները տարվա սկզբից աճել են 2,5%
Մետրոյի 10 կայարաններում տեղադրվել են վճ.տերմինալներ
23թ. Երևանում շահագործման կհանձնվի 23 մանկապարտեզ
Ավտոներկրողը ֏2 մլրդ վնաս է պատճառել պետությանը
Դեկ. 6-ից ոչ սպանդանոցային մորթի միսը ոչնչացվելու է
ՀՀ-ից ՌԴ արտահանման աճին նպաստել է վերաարտահանումը
ՀՀ պետ.բյուջեի եկամուտներն աճել են 13.8%
ՀՀ տնտեսական ակտիվությունը 10 ամսում աճել է 9.2%
ՀՀ ներառվել է ՌԴ վիսկիի ներկրողների հնգյակում
Երևանի համար ձեռք է բերվել 50 ձնամաքրման մեքենա
Պետական պարտքը կազմել է ֏4 տրլն 454 մլրդ` աճելով 6,4%
Հայաստան հիմնադրամի մարաթոնում հավաքվել է $8.4 միլիոն
22թ. աղքատության մակարդակը Հայաստանում 24.8% է

Meta-ն կներկայացնի «մարդու նման» սովորող ԱԲ մոդել, որն ունակ է տրամաբանել պատկերներ ստեղծելիս

Հնս 15, 2023 10:48
4
ADS

Meta Platforms-ը հայտարարել է, որ շուտով հետազոտողներին հասանելիություն կտրամադրի արհեստական բանականության (ԱԲ) նոր՝ «մարդու նման» սովորող մոդելի բաղադրիչներին, որը կկարողանա վերլուծել և ավարտին հասցնել անավարտ պատկերների շատ ավելի արդյունավետ, քան գոյություն ունեցող մյուս մոդելները,- գրում է News.am Tech-ը։

Պատկերների բացակայող հատվածները լրացնելու համար I-JEPA մոդելն օգտագործում է նաև մեր աշխարհի մասին հավաքած գիտելիքները և ոչ թե կենտրոնանում միայն հարակից պիքսելների վրա, ինչպես անում են ժամանակակից գեներատիվ մոդելները։ Հաղորդվում է, որ մոտեցումը ինչ-որ չափով հիշեցնում է մարդկային բանականությունը․ այն օգնում է խուսափել սխալներից, որոնք հատուկ են արհեստական բանականությանը, օրինակ՝ մեկ ձեռքին հինգից ավելի մատերով մարդկանց պատկերների ստեղծումը։

Meta-ն, որին են պատկանում նաև Facebook-ն ու Instagram-ը, ակտիվորեն հրապարակում է ԱԲ ոլորտում սեփական հետազոտությունները՝ բաց կոդով։ Ընկերության գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգի խոսքով՝ Meta-ի հետազոտողների մշակած մոդելների փոխանակումը ընկերությանը կօգնի խթանել նորարարությունը, նվազեցնել ծախսերը և բացահայտել անվտանգության բացերը։

Ապրիլին ելույթ ունենալով ներդրողների հետ հանդիպմանը՝ Ցուկերբերգն ասել է, որ ընկերության համար շատ ավելի լավ կլիներ, եթե ոլորտում ստանդարտացվեին Meta-ի օգտագործած հիմնական գործիքները, որպեսզի ընկերությունը կարողանա օգուտ քաղել մյուսների կատարած բարելավումներից:

Հայտնի է նաև, որ Meta-ն սկսում է ինտեգրել գեներատիվ արհեստական բանականության ֆունկցիաներն օգտատերերի համար ստեղծված արտադրանքներում, ինչպիսիք են գովազդային գործիքները, որոնք կարող են ֆոն ստեղծել պատկերների համար կամ Instagram-ի համար գործիքներ, որոնց միջոցով հնարավոր է խմբագրել օգտատերերի լուսանկարները տեքստային հարցումների հիման վրա:

Օրերս Meta-ն նաև ներկայացրել է գեներատիվ արհեստական բանականության նոր մոդել՝ MusicGen-ը, որը երաժշտություն է ստեղծում տեքստային նկարագրության հիման վրա։

Մեկնաբանություն