ԲԿ-ներ տեղափոխված 349 վիրավորների թվում դուրս գրված պացիենտներ չկան. տեղափոխվել է 129 աճյուն
ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել 53,629 անձ, 10,985 տրանսպորտային միջոց. իրականացվել է 35,491 անձի հաշվառում
«Գազպրոմ Արմենիան» պատրաստ է փոխհատուցել Արցախից տեղահանված 300 ընտանիքի կեցավայրի վարձի և կոմունալ ծախսերը
Հատուկ սակագնային պլան՝ Արցախից տեղահանված մեր հայրենակիցների համար. Վիվա-ՄՏՍ
Ucom-ը շարժական կապի անվճար ծառայություններ կտրամադրի Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին
Կենտրոնական Ասիայի երկրներում այս եւ հաջորդ տարի մեծ տնտեսական աճ կնկատվի. ՎԶԵԲ
Արցախցի երեխաներն առանց որևէ փաստաթղթի կընդունվեն դպրոց․ Ժաննա Անդրեասյան
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցելու համար արդեն կամավորագրվել է 650 անձ
Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի պաշտպանության համար ՀՀ կառավարությունը դիմել է ՄԻԵԴ
Հայաստանը միակ խոչընդոտն է մահմեդական պետությունների ամուր շղթայի կառուցման համար. Geopolitical Monitor
Կանադայի արտգործնախարարը չի բացառել Բաքվի դեմ պատժամիջոցների կիրառումը
Թուրքիայի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
Պետությունը հոգացել է շուրջ 5.700 անձի կեցությունը
Ժամը 16-ի դրությամբ՝ ևս 74 բուժառու տեղափոխվել է ՀՀ և ընդհանուր թիվը կազմում է 311
Ժամը 15-ի դրությամբ, Հակարիի կամուրջը հատել է 50.243 անձ
Ռուբեն Վարդանյանին Լաչինի միջանցքի անցակետում ադրբեջանցիները ձերբակալել են
Ռուսաստանն ընդլայնում է Մեծ Բրիտանիայի դեմ պատասխան պատժամիջոցները
Բաշխվածությունը՝ ըստ մարզերի․ Սյունիք՝ 1465, Վայոց ձոր՝ 810, Գեղարքունիք՝ 976, Տավուշ՝ 298, Արմավիր՝ 200, Արագածոտն՝ 30, Շիրակ՝ 203, Կոտայք՝ 20
Ֆրանսիան շուտով հյուպատոսական գրասենյակ կբացի Սյունիքի մարզում` սահմանի մոտ
Ֆրանսիան 7 մլն եվրո կտրամադրի՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական կարիքների հաղթահարման նպատակով

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ՏՏ ոլորտի աշխատողներին հարկել 5% եկամտահարկով՝ 20%-ի փոխարեն

Հնս 12, 2023 13:18
12
ADS

Էկոնոմիկայի նախարարությունը նախագիծ է դրել շրջանառության մեջ` առաջարկելով փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում և «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում և ՏՏ ընկերությունների աշխատակիցների աշխատավարձը ներկայիս 20%-ի փոխարեն հարկել 5%-ով, ինչպես նաև նրանց աշխատավարձերը գնանշել արտարժույթով,- գրում է News.am Tech-ը։

Ըստ նախագծի, փոփոխությունը վերաբերելու է այն ընկերություններին, որոնց 80% և ավելի համախառն եկամուտը գոյացել է Հայաստանից դուրս գտնվող աղբյուրներից։

«․․․ Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի J58․2, J62.0 և J63.1 խմբերում ներառված գործունեություն իրականացնող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների համար, որոնց նախորդ հարկային տարվա ընթացքում 80 տոկոս և ավել համախառն եկամուտը գոյացել է Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից, այդ կազմակերպությունների աշխատակիցներին վճարվող աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների եկամտային հարկը հաշվարկվում է 5 տոկոս դրույքաչափով»,- ասվում է Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխության մեջ։

Նշենք, որ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի J58․2 խումբը վերաբերում է համակարգչային ծրագրերի հրատարակությանը, J62.0 խումը՝ խորհրդատվական գործունեությանը համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում, իսկ J63.1 խումը՝ տվյալների մշակմանը, ցանցում տեղեկատվության տեղաբաշխմանն ու հարակից գործունեությանը, վեբ-պորտալների հետ կապված գործողություններին։

Նախագծ հիմնավորման մեջ նշվում է, որ առաջարկվող կարգավորումը պայմանավորված է վերջին ժամանակներս արտարժույթի նկատմամբ դրամի զգալի արժևորմամբ։ «2022-ի տարեսկզբից նկատվող և այժմ պահպանման միտում ունեցող արտարժույթների, հատկապես ԱՄՆ դոլարի արժեզրկումն ուղղակի բացասական ներգործություն ունի Հայաստանի այն տնտեսվարողների գործունեության վրա, որոնց ֆինանսական հոսքերի գերակշռող մասը ձևավորվում է արտասահմանյան գործընկերների հետ հարաբերությունների արդյունքում։ Ավելին, ԱՄՆ դոլարի շուրջ 20 տոկոս արժեզրկման արդյունքում համապատասխան ծավալով կրճատվել են տեղական ընկերությունների ֆինանսական մուտքերը, խոչընդոտելով կազմակերպությունների բնականոն զարգացմանն ու առաջխաղացմանը»,- ասվում է հիմնավորման մեջ։

«Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» փոփոխություններում ասվում է, որ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի նույն խմբերին վերաբերող ոլորտում գործունեություն իրականացնող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների համար, որոնց հարկային տարվա ընթացքում 80 տոկոս և ավել համախառն եկամուտը գոյացել է ՀՀ-ից դուրս գտնվող աղբյուրներից, այդ կազմակերպությունների աշխատակիցներին վճարվող աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումները կարող են գնանշվել արտարժույթով։

Նախագծով ակնկալվում է, որ առաջարկվող փոփոխությունների և լրացումների արդյունքում կապահովվի այս ոլորտի գործունեության զարգացման ընթացքի կայունությունը։

Մեկնաբանություն