Մինչև տարեվերջ Եվրոպայում նոր վճարային համակարգ կգործարկվի Եվրոպական 16 առաջատար ֆինանսական հաստատություններ, որոնց թվում են ֆրանսիական BNP Paribas, Societe Generale եւ գերմանական Deutsche Bank բանկերը, դարձել են բելգիական EPI (European Payments Initiative) ընկերության բաժնետերեր, որը մտադիր է նոր վճարային համակարգ գործարկել մինչեւ 2023 թվականի ավարտը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով EPI-ի հաղորդագրությունը։ «Մենք մտադիր ենք ներդնել նորարարական լուծում Եվրոպայի համար, որը հիմնված կլինի ակնթարթային վճարումների նոր միասնական սխեմայի վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ Ֆրանսիայի եւ Գերմանիայի տարածքում առաջին հաճախորդները համակարգից կկարողանան օգտվել «արդեն 2023 թվականի վերջին», իսկ 2024 թվականի սկզբին ակնկալվում է նրա ընդլայնումը Բելգիայի տարածքում։ Նոր համակարգը թույլ կտա վճարումներ կատարել ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ ֆիզիկական անձանց եւ կազմակերպությունների միջեւ։ Հետագայում դրա ֆունկցիոնալությունը նախատեսվում է համալրել առցանց խանութներում, բջջային հավելվածներում եւ մանրածախ կետերում կատարվող վճարումներով։ Համակարգը թույլ կտա նաեւ կատարել միանվագ եւ բաժանորդագրային վճարումներ։