Կոնվերս Բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
Լուրեր |
Կոնվերս Բանկը, սահմանված ժամկետից շուտ ավարտելով պարտատոմսերի տեղաբաշխումը, ցուցակել է 3 մլրդ ՀՀ դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար ծավալով պարտատոմս: Այս անգամ պարտատոմսերի տեղաբաշխումը մեծամասամբ կազմակերպվել է Կոնվերս Մոբայլ հավելվածի միջոցով, ինչը հաճախորդների համար պարտատոմսերի ձեռքբերման առավել ժամանակակից, հարմարավետ և արագ տարբերակ է:
Այս ցուցակումից հետո Բանկի՝ Հայաստանի ֆոնդային բորսայում շրջանառվող պարտատոմսերի ծավալը կազմում է 8 մլրդ ՀՀ դրամ և 30 մլն ԱՄՆ դոլար: Կոնվերս Բանկը համագործակցում է մի քանի շուկա ստեղծողի հետ՝ երկրորդային շուկայում պարտատոմսերի իրացվելիությունը և գնագոյացման արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաև շուկային խորություն հաղորդելու նպատակով:
Բանկը մշտապես կարևորել է պարտատոմսերի հասանելիությունը մեծ թվով ներդրողների համար: Այդ ուղղությամբ գործադրված ջանքերի շնորհիվ տվյալ թողարկման պարտատոմսերը ձեռք են բերվել ավելի քան 400 ֆիզիկական անձ ներդրողների կողմից:
«Վերջին տարիներին, հատկապես բանկերի կողմից կորպորատիվ պարտատոմսերի թողարկման ծավալները Հայաստանում զգալիորեն ավելացել են: Խիստ մրցակցության պայմաններում Կոնվերս Բանկի պարտատոմսերի՝ սահմանված ժամկետից շուտ ամբողջ ծավալով տեղաբաշխումը վկայում է Բանկի կայունության ու հուսալիության, նրա նկատմամբ հաճախորդների վստահության բարձր մակարդակի մասին:»,-ասել է Կոնվերս Բանկի Ներդրումային դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Զաքարյանը:
2017թ-ից ի վեր Բանկը թողարկել է երեք արժույթով՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար և Եվրո պարտատոմսեր՝ ընդհանուր 41.3 մլրդ ՀՀ դրամին համարժեք ծավալով:
«Բանկը պարտատոմսերի շուկայում իր առաջատար դիրքը նվաճեց բավականին կարճ ժամանակահատվածում՝ թիմային աշխատանքի ու հետաքրքիր, մրցունակ առաջարկների շնորհիվ: Ներկայումս ցուցակված պարտատոմսերի ծավալով Բանկը չորրորդն է՝ շուկայում ակտիվ 13 բանկերից: Այսուհետ ևս կշարունակենք հաճախորդներին նոր ներդրումային պրոդուկտներ առաջարկելու միջոցով ակտիվ մասնակցություն ունենալ կորպորատիվ պարտատոմսերի շուկայում՝ պահպանելով Հայաստանում Կոնվերս Բանկի առաջատար դիրքերը»,-եզրափակել է նա: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/07 20:20
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/05/07 19:19
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
2026/05/07/ 20:20 -
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
2026/05/07/ 19:19 -
Ամփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարը
2026/05/07/ 18:21 -
Ինչու չի կարելի AI գործակալներին դիտարկել որպես աշխատակիցներ
2026/05/07/ 17:54 -
Հայաստանի արդյունաբերության ոլորտում գների աճ է գրանցվել. վիճակագրություն
2026/05/07/ 17:46 -
Տնային կալանքի տակ գտնվող քաղաքացիները կկարողանան քվեարկել հունիսի 7-ին. ԿԸՀ
2026/05/07/ 17:21 -
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
2026/05/07/ 17:05 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/07/ 16:59 -
Ուշադրություն վարորդներին. Մայիսի 8-ից Երևանի մի շարք փողոցներում կանգառն արգելվելու է
2026/05/07/ 16:58 -
2026թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/05/07/ 16:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․