Օգոստոսի 31-ից հին հավելվածները կանհետանան Google Play-ից. ի՞նչ պահանջներ են սահմանված, ո՞ր հավելվածները կմնան
Լուրեր |
Օգոստոսի 31-ից Google Play առցանց խանութի բոլոր հավելվածները պետք է համապատասխանեն անվտանգության և գաղտնիության ժամանակակից պահանջներին, իսկ հին հավելվածները պարզապես կանհետանան խանութից: Google-ը հաղորդագրություն է հրապարակել՝ ծրագրավորողներին հիշեցնելով, որ բոլոր Android հավելվածները նշված ամսաթվից հետո պետք է ունենան API Level 33-ի աջակցություն,-գրում է News.am Tech-ը։
Եթե, հավելվածը, այնուամենայնիվ, արդեն հրապարակված է Google Play-ում, այն մշակած ընկերությունները, ծրագրավորողները կարող են դիմել Google Play-ին և խնդրել, որպեսզի հավելվածը թարմացնելու վերջնաժամկետը երկարաձգվի մինչև 2023 թ․ նոյեմբերի 1-ը։ Google WearOS-ի համար պահանջները նույնն են, սակայն օպերացիոն համակարգի պահանջվող տարբերակը Android 11-ն է (API Level 30):
Եթե 2023 թ․ նոյեմբերի 1-ից հետո հավելվածն ունենա միայն Android 11-ի (API Level 30) կամ ավելի ցածր տարբերակի աջակցություն, ապա Google Play-ում այն հնարավոր կլինի տեսնել որոնման հարցումների արդյունքում և կատալոգում միայն Android 11 և ավելի ցածր օպերացիոն համակարգով աշխատող սարքերով, իսկ ավելի նոր սարքերում այդ հավելվածը գտնել չի հաջողվի: Այնուամենայնիվ, եթե օգտատերն ունի հավելվածի հիպերլինքը, ապա այն կաշխատի օպերացիոն համակարգի բոլոր տարբերակների դեպքում։
Այս նորարարության հիմնական նպատակն է ապահովել, որպեսզի իրենց անվտանգության և գաղտնիության մակարդակով խանութի հավելվածները համապատասխանեն Android-ի նոր տարբերակների պահանջներին։
Հիշեցնենք, որ նոր Android 14-ում, որը նախատեսվում է թողարկել այս տարի, ամբողջությամբ կարգելափակվի օպերացիոն համակարգի հնացած տարբերակների համար նախատեսված հավելվածների տեղադրումը։ Սա կարող է օգնել օգտատերերին վնասակար բազմաթիվ ծրագրերից պաշտպանելու հարցում: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Փետրվարի 6-ի կարևոր լուրերը
2026/02/06/ 19:19 -
Արդյո՞ք Թրամփը վերափոխում է աշխարհակարգը
2026/02/06/ 18:00 -
Նորարարությունը սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում է կրկնօրինակումը․ ստանդարտ մտածողությունից դուրս գալու պահը
2026/02/06/ 17:55 -
ԶՊՄԿ-ում կիրականացվի վերականգնվող էներգիայի ծրագիր
2026/02/06/ 16:25 -
Պատերազմից դեպի տնտեսական հաշվարկ․ Էկոնոմիկայի նախարարի ասուլիսի առանցքային ուղերձները
2026/02/06/ 15:54 -
Մեքենա վարելու իրավունքը ինքնաշխատ կդադարեցվի, երբ «Արմեդ»-ում առողջական խնդիր գրանցվի
2026/02/06/ 14:38 -
Նապոլեոն III-ի կնոջ թագը գրեթե անվնաս է և կարող է վերականգնվել
2026/02/06/ 13:03 -
Հուսալիությունը՝ որպես ռազմավարություն. ավտոմոբիլային շուկայի վերջին տվյալները
2026/02/06/ 12:14 -
ՊԵԿ-ը ԱՄՆ-ից ներմուծված առաքանու մեջ հայտնաբերել է շուրջ 1,13 կգ թմրամիջոցին նմանվող նյութ
2026/02/06/ 11:51 -
Ռուսական ընկերությունները դուրս են մղվում Վենեսուելայից․ Լավրով
2026/02/06/ 11:47
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 5, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 5, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 4, 2026 Թ․