OpenAI-ը կրկին հետաձգել է իր բաց կոդով մոդելի թողարկումը
«Wizz Air»-ը սեպտեմբերի 1-ից դադարեցնում է Աբու Դաբիի ուղղությամբ թռիչքները
2025թ.-ի հունվար-մայիսին հեռահաղորդակցության ոլորտում արդյունաբերության հասույթը կազմել է 68․5 մլրդ դրամ
Revolut ընկերությունը կարող է գնահատվել 65 միլիարդ դոլար
ԵՄ ներդրումները Հայաստանում կհասցվեն 2.5 մլրդ եվրոյի․ ՀՀ Կառավարության մամուլի ծառայություն
Ուր են գնում տոննաներով բեռները. Հայաստանի նոր լոգիստիկ պատկերը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Սիրիայի Սուեյդա քաղաքում բախումների հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ
Մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանում փոխվում են շարժասանդուղքները
Ինդոնեզիայում գրանցվել է 6.7 մագնիտուդով երկրաշարժ
2025 թվականի մայիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 790,320
ԱՄՆ-ում առցանց վաճառքներն աճել են 24. 1 միլիարդ դոլարով՝ խոշոր զեղչերի շնորհիվ
Հայաստանը ռուսաստանյան շոկոլադի գլխավոր ներկրող երկրներից է
Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Նոր Նորք վարչական շրջանում անցկացվել է մոտ 2.4 կմ ճանապարհի հիմնանորոգման նախագծման մրցույթ
ՀԱԷԿ-Ը միացել է հանրապետության միասնական էներգահամակարգին
Ինչպես է ԱԲ-ն փոխում լեզվի դասավանդումը և կրթական միջավայրը Հայաստանում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Սաուդյան ընկերությունները 8,3 մլրդ դոլարի համաձայնագրեր են ստորագրել մաքուր էներգիայի ոլորտում
Բուզանդի փողոցը հատող հետիոտնային անցումը կկարգավորվի «Հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցով
Օգոստոսի 1-ից հանրային տրանսպորտում վճարման համար այլևս թղթային QR տոմսեր չեն լինի
Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը

«Մի դրամի ուժը» 4 տարեկան է

Հնս 10, 2024 12:57
162

4 տարի, 172 մլն դարմից ավելի գումար, 30-ից ավելի շահառու հիմնադրամներ. Սա «Մի դրամի ուժն» է`թվերով:

2020 թվականի հունիսին է մեկնարկել Իդարմ և IDBank ընկերությունների համատեղ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության այս բացառիկ նախաձեռնությունը, որն անցած տարիների ընթացքում մեր երկրի համար ռազմավարական կարևորություն ներկայացնող ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել:

Բայց, որ ամենակարևորն է, մի դրամի ուժը հասարակության համար դարձավ նույն գաղափարի շուրջ համախմբվելու ու միասնական ուժերով անհնարինը հնարավոր դարձնելու լավագույն օրինակը: Անցած 4 տարիների ընթացքում «Մի դրամի ուժը» բարեգործության նոր մշակույթ ու ընկալում ձևավորեց մեր երկրում` ապացուցելով,որ արժեքավոր գործեր անելու համար, միշտ չէ, որ մեծ գումարներ են պետք:

«Մի դրամի ուժը» նախագծի շրջանակում առհասարակ որևէ դրամ ծախսելու կարիք չկա: Բավական է ընդամենն ունենալ բարի գործ անելու կամք, դառնալ Idram&IDBank հավելվածի օգտատեր կամ բոլոր վճարումներն անել ընկերությունների տերմինալներով ու առցանց հարթակներով, և հաճախորդների կողմից կատարված բոլոր տեսակի վճարումներից Իդրամ և IDBank ընկերությունները «Մի դրամի ուժը» նախաձեռնությանը կփոխանցեն ամենկարող մեկ դրամները: