Ֆոտո և վիդեո բովանդակության հետ մեկտեղ TikTok-ի օգտատերերն այժմ ունեն տեքստային գրառումներ տեղադրելու հնարավորություն,- գրում է fintech.am-ը:
Տեքստ մուտքագրելուց հետո հրապարակմանը կարող եք ավելացնել ֆոն, ձայներ և պիտակներ, ինչպես նաև թույլատրել որ մեկնաբանություններ լինեն: Դուք կարող եք գրառումը պահել որպես սևագիր և ավելի ուշ վերադառնալ խմբագրմանը:
TikTok-ն ասում է, որ տեքստային գրառումները կարող են լինել նույնքան դինամիկ և ինտերակտիվ, որքան ավանդական տեսողական գրառումները: Տեքստային հաղորդագրության առավելագույն չափը, 1000 նիշ է, գրում է The Verge-ը։
Մշակողները կարծում են, որ նոր ձևաչափը օգտատերերին ավելի շատ հնարավորություն կտա ինքնադրսևորվելու համար։ Այսպիսով, նրանց համար ավելի հեշտ կլինի, օրինակ, կիսվել բանաստեղծություններով, բաղադրատոմսերով և այլն:
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.
Մեկնաբանություն