Հայ գործարարը ցանկանում է ձեռք բերել Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբ
Լուրեր |
The Athletic-ի տեղեկություններով՝ լոնդոնաբնակ հայազգի գործարար Վաչե Մանուկյանը առաջարկել է գնել «Էվերթոն» ֆուտբոլային ակումբը։ Մի խումբ միջազգային ներդրողներ՝ Մանուկյանի գլխավորությամբ, միացել են ակումբի աճող թվով պոտենցիալ նոր սեփականատերերի խմբին՝ առաջարկելով 400 միլիոն ֆունտ ստերլինգ մաքուր կապիտալ:
Հավակնորդների թվում են նաև բրիտանացի գործարարներ Էնդի Բելն ու Ջորջ Դաունինգը, ովքեր ամերիկյան MSP Sports Capital ներդրումային ընկերության գլխավորած խմբի մաս են կազմում: Անցած տարի MSP Sports Capital-ը ֆուտբոլային ակումբը վարձակալել է 158 միլիոն ֆունտ ստերլինգով, ուստի Բելն ու Դաունինգը լրացուցիչ խթան ունեն ակումբում իրենց ներդրումը պահելու համար:
Նրանց անցյալ շաբաթ արված առաջարկը ներառում է նոր կապիտալ և 350 միլիոն ֆունտ ստերլինգ վարկ, որը կապահովվի ակումբի նոր մարզադաշտով և կվերաֆինանսավորի «Էվերթոնի» առկա պարտքերը: Այս պահին Վաչե Մանուկյանը «Էվերթոնի» ձեռքբերման հավակնորդների ցանկում վերջինն է։
Շահագրգիռ կողմերի թվում են նաև ամերիկացի գործարարներ Ջոն Տեքստորը և Դեն Ֆրիդկինը։ Վաչե Մանուկյանը համաշխարհային տեխնոլոգիական ներդրումային IMS Digital Ventures ընկերության գործընկերն է: Նրա ներդրողների խումբը ներառում է ներկայացուցիչներ Ծոցի երկրներից և ԱՄՆ-ից։
Մանուկյանների ընտանիքը հայտնի է իր հաջող բիզնես նախագծերով և հայ համայնքի կյանքում ակտիվ մասնակցությամբ։ 2021 թվականին Վաչե Մանուկյանը և նրա կինը՝ Թամար Մանուկյանը, 1 միլիոն դոլար են հատկացրել՝ աջակցելու ՀԲԸՄ (Հայկական բարեգործական ընդհանուր միություն) ծրագրերի և գործունեության ընդլայնման համար։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Հակամարտության նոր տրամաբանությունը. էներգետիկ ենթակառուցվածքներ, զսպում եվ գլոբալ ռիսկեր. Արամ Շահնազարյան
2026/03/20/ 13:00 -
Ռոբոտների մրցույթ Հայաստանում․ հայտնի են հաղթողները
2026/03/20/ 12:57 -
Հայաստանը անվտա՞նգ ուղղություն է զբոսաշրջիկների համար․World Travel Index-ի տվյալները
2026/03/20/ 12:46 -
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է 9 կգ մարիխուանա (տեսանյութ)
2026/03/20/ 12:43 -
Հայտնի բրենդների ոչ օրիգինալ օծանելիք իրացնողը տուգանվել է
2026/03/20/ 12:41 -
Սաուդյան Արաբիայի կանխատեսումներով՝ նավթի գինը կարող է հասնել մինչև 180 դոլար՝ լարվածության ֆոնին
2026/03/20/ 12:32 -
«Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի իրականացման գործընթացում էական առաջընթաց կա. ՏԿԵ
2026/03/20/ 12:22 -
Սնանկությունը Հայաստանում․ քանի գործ է մուտքագրվել սնանկության դատարան նախորդ տարի
2026/03/20/ 12:05 -
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
2026/03/20/ 12:02 -
Մեկ օրում 167 հանցագործություն է բացահայտվել Հայաստանում
2026/03/20/ 11:55
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 19, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 19, 2026 Թ․
Հաճախորդի միջազգային օրը Ucom-ի ղեկավար անձնակազմը նշում է բաժանորդների հետ միասին
«Ինթելլիջենթ Մենեջմենթ»-ը ամփոփեց իր պարտատոմսերի առաջին թողարկումը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 18, 2026 Թ.