Հայաստանում մեկնարկել է հողերի խոշորացման փորձնական ծրագիրը Ինչ ունենք, որտեղ և որքան. Հայաստանում մեկնարկել է հողերի խոշորացման փորձնական ծրագիրը: Որոշումը Կառավարությունը կայացրել էր դեռ 2022-ին: Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնն արդեն գույքագրում է սկսել Արմավիրի չորս գյուղում: Փորձնական ծրագրի գույքագրման ընթացքում պարզվել է, որ Արմավիրի չորս գյուղ ընդհանուր առմամբ չի մշակում ավելի քան հազար ութ հարյուր հեկտար հող: Ոռոգման ջրի բացակայություն, ճանապարհների անանցանելիություն, իրական սեփականատերերի բացակայություն, փաստաթղթային անհամապատասխանություն. հողը չմշակելու պատճառաբանությունները տարբեր են:  Կան նաև հող մշակողներ, որոնք անհամբեր սպասում են ծրագրի արդյունքին, որ ընդլայնեն իրենց հողատարածքները: