Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Վատիկանում Կարդինալների կոնկլավը ընտրեց Հռոմի նոր պապին՝ կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոյին ԱՄՆ-ից
Հայաստանում ապրում է Հայրենական մեծ պատերազմի մասնակից շուրջ 30 վետերան
2025թ․-ի հունվար-մարտին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0․4%-ով
Պետական բյուջեից տարածքների վարձակալության համար հատկացվող միջոցները կրճատվել են շուրջ 123 մլն դրամով
2025-ի հունվար-մարտին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 36․3%-ով
2025-ի հունվար-մարտին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը նվազել է 2,6%-ով
2018-2024 թթ. պետությանն է վերադարձվել 536 մլն ԱՄՆ դոլարի գույք և դրամական միջոց. ՀՀ գլխավոր դատախազ
2025թ-ի հունվար-մարտին Հայաստանում ծխախոտի արտադրությունն աճել է 66,2%-ով
Women In Business. Կոնվերս Բանկի նոր առաջարկը կանանց. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025-ի հունվար-մարտին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 18․5%-ով
2025-ի հունվար-մարտին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 23․7%-ով
Թրամփը մայիսի 8-ը ԱՄՆ-ում պաշտոնապես հռչակել է Հաղթանակի օր
Ինչպես կփոխհատուցվեն սոցիալական ծախսերը նոր կարգով. պարզաբանում է ՊԵԿ-ը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Գերմանիան այժմ պաշտոնապես ունի նոր կանցլեր. ով է նա. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայորդի ճամբարը՝ Մի դրամի ուժի մայիս ամսվա շահառու. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025-ի հունվար-ապրիլին Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 2.7%-ով. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-մարտին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 6.5%-ով
2025-ի ապրիլին Վրաստանում գնաճի մակարդակը կազմել է 0.2%
Սևանա լճում կայացավ առագաստանավերի մեկնարկի և սեզոնի առաջին ռեգատայի արարողությունը. դիտեք ABNews.am կայքում

Կոնվերս Բանկը միացել է ՄԱԿ-ի Պատասխանատու բանկինգի սկզբունքներին

Դկտ 9, 2024 12:10
17

Կոնվերս Բանկը տարածաշրջանում առաջին ֆինանսական կառույցն է, որը պաշտոնապես միացել է ՄԱԿ-ի Պատասխանատու բանկինգի սկզբունքներին:

Բանկից հայտնում են, որ սկզբունքները միասնական համակարգ են կայուն բանկային հատվածի համար, որը մշակվել է աշխարհի տարբեր երկրների բանկերի եւ ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի ֆինանսական նախաձեռնության (UNEP FI) համագործակցության շրջանակում:

Պատասխանատու բանկինգի սկզբունքները գլխավոր հենքն են ՄԱԿ-ի Կայուն Զարգացման Նպատակներում եւ Փարիզյան կլիմայի համաձայնագրում արձանագրված տեսլականին բանկերի ռազմավարությունն ու փորձառությունը համապատասխանեցնելու համար:

Պատասխանատու բանկինգի սկզբունքները ստորագրած բանկերը պարտավորվում են կայուն զարգացման իրենց ռազմավարություններում լինել հավակնոտ՝ ձգտելով բիզնեսի հիմքում դնել կայուն զարգացումը՝ միաժամանակ պահպանելով կայուն ֆինանսավորման ոլորտում առաջատար դիրքը:

Առաջնորդվելով Պատասխանատու բանկինգի սկզբունքներով՝ բանկերը, որոշում եւ գնահատում են իրենց գործունեության էկոլոգիական եւ սոցիալական ազդեցությունը, սահմանում եւ իրագործում են նպատակներ այն ոլորտներում, որտեղ ազդեցությունն ամենաէականն է, եւ պարբերաբար հանրությանն են ներկայացնում այդ առաջընթացի մասին հաշվետվություններ:

Պատասխանատու բանկինգի սկզբունքները բանկերին հիմք են տրամադրում կայուն տնտեսության անցման ռիսկերի համակարգային ընկալման եւ հնարավորությունների օգտագործման համար:

Պատասխանատու բանկինգի սկզբունքները ստորագրած բանկերը ստանձնում են առաջնորդություն՝ ցույց տալով, թե ինչպես կարող են բանկային պրոդուկտները, ծառայությունները եւ հարաբերությունները նպաստել ու արագացնել ներկա եւ ապագա սերունդների, մարդկության, երկրագնդի առաջընթացի ապահովման համար անհրաժեշտ փոփոխություններին:

Պատասխանատու բանկինգի սկզբունքները ստորագրած բանկերը նաեւ միանում են աշխարհում ամենախոշոր՝ կայուն ֆինանսավորմանը միտված գլոբալ բանկային հանրությանը՝ կազմակերպելով փորձի փոխանակում եւ ոլորտին նպաստող գործնական առաջարկների ու նորարարական գործիքների միասին մշակում:

Նման հավակնություններն անհրաժեշտ են համաշխարհային ճգնաժամերի դիմադրելու համար, ինչպիսիք են՝ կլիմայի փոփոխությունը, բնության ոչնչացումն ու աղտոտումը եւ սոցիալական այլ խնդիրներ:

Կոնվերս Բանկի կողմից Պատասխանատու բանկինգի սկզբունքներին միանալու հայտը ստորագրել է Գլխավոր գործադիր տնօրեն, Տնօրինության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը:

«Մենք հպարտությամբ հայտնում ենք, որ տարածաշրջանում առաջինն ենք միացել UNEP FI Պատասխանատու բանկինգի սկզբունքներին: Գործունեության ողջ ընթացքում մենք առաջնորդվել ենք բիզնեսի կայուն զարգացման սկզբունքներով, պարբերաբար թարմացրել գործիքակազմը՝ ձգտելով երկարաժամկետ կտրվածքում արժեք ստեղծել աշխատակիցների, հաճախորդների, բաժնետերերի նաեւ ողջ հանրության համար:

Մեր պատասխանատվությունը ներառում է կայունության՝ սոցիալական, էկոլոգիական եւ տնտեսական ասպեկտները: Մենք հավաստում ենք եւ պատրաստակամություն ենք հայտնում ակտիվ մասնակցություն ունենալ եւ առաջնորդող դեր ստանձնել կայուն փոփոխություններում»,— ասել է Անդրանիկ Գրիգորյանը:

Պատասխանատու բանկինգի սկզբունքների մասին հավելյալ տեղեկությունը հասանելի է այստեղ:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: