ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2025 թվականի հուլիսի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերում սպասարկվել է 5,275,946 հաճախորդ։
2024 թվականի համադրելի ցուցանիշի համեմատ այդ թիվը աճել է 406,386-ով կամ 8.3%-ով։
Հաճախորդների ընդհանուր թվից 5,052,439-ը ֆիզիկական անձինք են, իսկ 223,507-ը՝ իրավաբանական անձինք։
Բանկային հաշիվների թվի աճը մոտ 12% է։

