Անցնող շաբաթվա այլ կարևոր իրադարձությունները ֆինանսական շուկաների համար
Լուրեր |
JP Morgan-ը ԱՄՆ նոր մաքսային քաղաքականության ֆոնին բարձրացրել է ԱՄՆ-ի և համաշխարհային տնտեսական անկման հավանականությունը մինչև 60%՝ նախապես հայտարարված 40%-ի փոխարեն։ ԱՄՆ-ի տնտեսական անկման հավանականությունը բարձրացրել են նաև S&P Global-ը և Goldman Sachs-ը։
ԱՄՆ-ում մարտ ամսվա ընթացքում ավելացել է 228,000 աշխատատեղ. գործազրկության մակարդակը կազմել է 4.2%: Աշխատողների միջին ժամային վարձատրությունը ամսական կտրվածքով աճել է 0.3%-ով, տարեկան կտրվածքով՝ 3.8%-ով։
Համաշխարհային ֆոնդային շուկաները կտրուկ անկում են գրանցել Չինաստանի կողմից, ի պատասխան ԱՄՆ մաքսային քաղաքականության, ամերիկյան ապրանքների նկատմամբ 34% լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու մասին հայտարարությունից հետո։ Շաբաթվա ընթացքում Nasdaq Composite-ը նվազել է 10.02%-ով, S&P 500-ը՝ 9.08%-ով, Dow Jones-ը՝ 7.86%-ով։
Եվրագոտու երկրներում մարտ ամսին գնաճը տարեկան կտրվածքով կազմել է 2.2% նախորդ ամիս գրանցված 2.3% գնաճից հետո, ինչը մեծացնում է հավանականությունը, որ ապրիլի վերջին կայանալիք նիստին Եվրոպական կենտրոնական բանկը կրկին կնվազեցնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը։
ԱՄՆ ծառայությունների ոլորտը մարտ ամսին նվազել է՝ պայմանավորված այն սպասումներով, որ ներմուծման մաքսատուրքերի պատճառով առաջացած անորոշության պայմաններում ԱՄՆ-ն տնտեսական աճ չի գրանցի առաջին եռամսյակում: Ծառայությունների ոլորտի PMI ինդեքսը կազմել է 50.8՝ գրանցելով վերջին 9 ամիսների նվազագույն ցուցանիշը։
finarm.am
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/07 20:20
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/05/07 19:19
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
2026/05/07/ 20:20 -
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
2026/05/07/ 19:19 -
Ամփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարը
2026/05/07/ 18:21 -
Ինչու չի կարելի AI գործակալներին դիտարկել որպես աշխատակիցներ
2026/05/07/ 17:54 -
Հայաստանի արդյունաբերության ոլորտում գների աճ է գրանցվել. վիճակագրություն
2026/05/07/ 17:46 -
Տնային կալանքի տակ գտնվող քաղաքացիները կկարողանան քվեարկել հունիսի 7-ին. ԿԸՀ
2026/05/07/ 17:21 -
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
2026/05/07/ 17:05 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/07/ 16:59 -
Ուշադրություն վարորդներին. Մայիսի 8-ից Երևանի մի շարք փողոցներում կանգառն արգելվելու է
2026/05/07/ 16:58 -
2026թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/05/07/ 16:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․