ԱրարատԲանկը՝ ՓՄՁ-ների կողքին շուրջ 20 տարի
Լուրեր |
ՓՄՁ վարկավորման ծրագրերի արդյունավետությունն ու ֆինանսական հասանելիության ընդլայնման հնարավորությունները քննարկվեցին Հայաստանի բանկերի միության և Գերմանահայկական հիմնադրամի համատեղ կազմակերպած համաժողովին։
«ՓՄՁ ոլորտի ֆինանսավորման հնարավորություններն ու հեռանկարները» թեմայով համաժողովը, որին մասնակցում էին նաև ԱրարատԲանկի ներկայացուցիչները, առանձնանում էր նաև այս հատվածի հաջողված պատմությունների, արտադրողականության աճի և կայուն զարգացման վերաբերյալ պանելային քննարկմամբ։
«2024-ին Հայաստանի բանկային համակարգի վարկային պորտֆելը կազմել է 6․4 տրիլիոն ՀՀ դրամ, որից շուրջ 3․1 տրիլիոն ՀՀ դրամը տնտեսության, իրավաբանական անձանց տրված վարկերն են, իսկ ՓՄՁ-ներին տրված վարկերի ծավալը կազմել է շուրջ 52%` 1.6 տրիլիոն ՀՀ դրամ»,- նշել է Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը։
Ազատյանի խոսքով Գերմանահայկական հիմնադրամի մասով 2024-ին ՓՄՁ-ների վարկավորման մնացորդային ծավալը կազմել է 174 միլիարդ ՀՀ դրամ (11% ընդհանուր իրավաբանական անձանց տրամադրված վարկերից), քանակ՝ 13,336 վարկ: Իսկ ծրագրի մեկնարկից սկսած 1998 թվականից վարկավորման ծավալը կազմել է 880․5 միլիարդ ՀՀ դրամ, քանակը՝ 129,490 վարկ։
«ԱրարատԲանկի ՓՄՁ վարկավորման բաժնի կողմից 2024թ․-ին տրամադրվել են ավելի քան 12 մլրդ ՀՀ դրամին համարժեք գումարի չափով վարկեր, որից կին տնտեսվարողներին տրամադրվել է ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամի չափով, իսկ երիտասարդ տնտեսվարողներին՝ ավելի քան 1 մլրդ ՀՀ դրամի չափով վարկ»,- նշել է ԱրարատԲանկի Կորպորատիվ բիզնեսի վարկավորման վարչության պետի տեղակալ Վահե Հարությունյանը։
ԱրարատԲանկն, օգտագործելով լավագույն միջազգային և նորագույն տեխնոլոգիաները, ՓՄՁ հաճախորդներին 2007 թ․-ից ի վեր առաջարկում է մրցունակ վարկային պրոդուկտներ՝ այդպիսով նպաստ բերելով Հայաստանի տնտեսության զարգացմանը։ Ավելին, ԱրարատԲանկը ՓՄՁ վարկավորման ծավալներով մշտապես ունեցել է առաջատար դիրքեր։
Հատկանշական է, որ «կանաչ» վարկավորումը նույնպես հանդիսանում է ԱրարատԲանկի թիրախային ուղղություններից մեկը, որի ուղղությամբ Բանկը հանդես է գալիս նոր և գրավիչ առաջարկներով։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 19:19
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 17:37
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
Քարի գնահատված արժեքը չի հայտարարվել։
-
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19 -
Կառավարական ինքնաթիռը թռել է Սոֆիա՝ տեխսպասարկման. Hetq.am
2026/05/08/ 18:32 -
Ինչպես են արագ աճող ընկերությունները կայացնում արդյունավետ որոշումներ. ռազմավարական ուղեցույց
2026/05/08/ 18:02 -
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
2026/05/08/ 17:37 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/08/ 17:27 -
Առևտրային «հրադադար». Թրամփի և Ֆոն դեր Լայենի բանակցությունները
2026/05/08/ 17:24 -
Հրապարակվել են ընտրողների ռեգիստրի 30-րդ օրվա տվյալները
2026/05/08/ 16:45 -
ԱՄՆ-ը Իրանից պատասխան է ակնկալում
2026/05/08/ 16:43 -
ԱՄՆ-ի և Չինաստանի ԱԲ դիվանագիտություն. մրցակցություն և համագործակցություն
2026/05/08/ 16:23
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․