Սկսվում է առաջին դասարանցիների հայտագրումը․ ինչ է փոխվել այս տարի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչ է փոխվել Հայաստանի աշխատաշուկայում 2018-ից մինչև 2025թթ. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. ապրիլին միջին աշխատավարձը Հայաստանում կազմել է 304 992 դրամ
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կտա 100 հազար անօդաչու թռչող սարք
Հայաստանում անտառային հրդեհները 2024 թվականին նվազել են 41%-ով
«Երևանի գինու օրերին» փակվելու են մի շարք փողոցներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
IDBank-ի և Իդրամի թիմն այցելեց Հերոսների վերականգնողական քաղաք. դիտեք ABNews.am կայքում
Գորիսում կառուցվել է ժամանակակից մարզահրապարակ. Ակբա բանկ. դիտեք ABNews.am կայքում
Ինչ է փոխվել սոցիալական ծախսերի փոխհատուցման մեջ 2025-ի հունիսից. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որ ապրանքներն են թանկացել ամենից շատ Հայաստանում 2025-ի սկզբին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Լոնդոնը կկառուցի նոր սերնդի 12 սուզանավ
Հունիսմեկյան տոն և ժպիտներ․ ԱրարատԲանկը՝ երեխաների կողքին. դիտեք ABNews.am կայքում
Ինչ բիզնես կարելի է սկսել ամռանը առանց մեծ ռիսկի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով
Արգելվել է 213 տոննա ձմերուկի ներմուծումը Հայաստան
Որոնք են Եվրոպայի թոփ 10 ամենաթանկ ֆուտբոլային ակումբները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա մայիսի 30-ի համեմատ բարձր է մնում 19 սմ-ով
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը հայտարարում են 2025 թվականի Fellowship ծրագրի մասնակիցներին. դիտեք ABNews.am կայքում
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
IDBank-ը Cashless Forum Uzbekistan 2025-ում․ տեխնոլոգիաներ, որ փոխում են բանկային փորձառությունը. մանրամասները՝ ABNews.am կայքում

Գերմանական Siemens-ը լքում է ռուսական շուկան

Մյս 12, 2022 10:56
265

Siemens-ը հայտարարել է ռուսական շուկայից հեռանալու մասին։ Ընկերությունն արդեն սկսել է «արտադրական և բիզնես գործունեությունը դադարեցնելու ընթացակարգերը»:

«Siemens-ը կլքի ռուսական շուկան ուկրաինական պատերազմի պատճառով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մարտի սկզբին ընկերությունը հայտարարել էր Ռուսաստան մատակարարումների դադարեցման և բոլոր նոր բիզնես նախագծերի դադարեցման մասին ՝ կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի և պատժամիջոցների հետ։ Siemens-ը դադարեցրել է ապրանքների առաքումը նաև դեպի Բելառուս։ Financial Times-ը, հղում անելով իր աղբյուրին, գրել է, որ ընկերությունը կշարունակի միայն «մի փոքր ծառայողական աշխատանք» կատարել Ռուսաստանում, և որ Siemens-ը գնահատում է Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների հետևանքները Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց հետո։

Մարտի 22-ին «Ռուսական երկաթուղիներ»-ը հայտնել էր, որ Siemens-ը իրենց տեղեկացրել է Sapsan-ի գնման պայմանագրի կասեցման մասին։ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն այնուհետև ասել էր, որ ընկերությունը կարող է փոխարինվել այլ կազմակերպություններով։ Նա ենթադրել  է, որ գերմանական ընկերությունը որոշումը կայացրել է դրսի ճնշման ներքո։

 

Siemens-ը Ռուսաստանում գործում է 1852 թվականից, երբ ընկերությունը զբաղվում էր հեռագրական գծերի անցկացմամբ։ Ռուսաստանին բաժին է ընկնում ամբողջ վաճառքի մոտ 1%-ը:

Հիշեցնենք,որ Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկից հետո բազմաթիվ ընկերություններ հայտարարեցին Ռուսաստանում աշխատանքը դադարեցնելու մասին։ Դրանց թվում են Nokia, Ericsson, General Electric եւ այլն։