Ձմռանը եղանակի, ամռանը սեզոնային ծանրաբեռնվածության պատճառով Լարսը տարանցման լուրջ խոչընդոտներ է առաջացնում հայկական ապրանքների համար: Հիմա ռուս—վրացական սահմանի այդ անցակետը վերազինման փուլում է: Նախատեսվում է ապահովել ավելի մեծ թողունակություն ու վերափոխված տերմինալները շահագործել մինչև տարեվերջ: Ճանապարհի վտանգավոր հատվածներն էլ շրջանցելու համար Վրաստանը թունել է կառուցում: Առաջին ավտոմեքենաները ստորգետնյա ճանապարհը կփորձարկեն 2024 թվականին: Ռուսաստանն ու Վրաստանն, իհարկե, իրենց ենթակառուցվածքներն են զարգացնում, բայց դա խիստ կարևոր է նաև մեզ համար. բեռնափոխադրման գնի իջեցմանը զուգահեռ կկրճատվի մատակարարման ժամանակը:
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.
Մեկնաբանություն