Նոր շունչ հայկական տելեկոմում

   Մայիսի 1-ից հեռահաղորդակցության ոլորտի ամենամեծ ընկերությունը կրկին հայկական է։ Team Telecom Armenia–ն 2020 թվականին ձեռք բերեց  Beeline ապրանքանիշը ներկայացնող «Վեոն Արմենիա»-ի 100% բաժնետոմսերը, և մեկ ու կես տարի առաջ սկսված վերաբրենդավորումն ավարտվեց՝ գլխավոր սպասարկման կենտրոնի բացմամբ։ Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն ասում է. «Թիմային աշխատանքի շնորհիվ ստեղծվեց մի բրենդ, և անվանվեց թիմ, որը այսօր տելեկոմ շուկայում մեծ քայլեր կանի, և բաժանորդները դրանք շատ շուտով կզգան»։ Team-ի գլխավոր ծրագրերից է տարածաշրջանում եզակի NEXT GENERATION NETWORK-ի կառուցումը, որը թույլ է տալու ունենալ վայրկյանում 25 գիգաբիթ արագությամբ ինտերնետ։ Հայկ Եսայան․ «25 գիգաբիթանոց ցանցը մեզ մոտ արդեն աշխատում է  մի քանի քաղաքներում»։ Հեռախոսներ, ականջակալներ, խելացի տան համար սարքեր․ հաճախորդը Թիմ Տելեկոմ Արմենիայի 78 սրահներում կկարողանա գտնել այս ամենը, նաև բաժանորդագրվել ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններին։ Կոմերցիոն նախագծերի ղեկավար Էլինա Գրբաշյանն ասում է` «Ունենք Team pay-ը, որը մարդկանց առաջակում է վճարումներ անել արդեն մեր կազմակերպության միջոցով»։ Թիմը հենց ազատության մասին է,– ասում է նա։ Սպասարկման սրահում այցելուն կկարողանա մոտիկից ծանոթանալ ներկայացրած տեսականուն։ «Սարքավորումները բացված վիճակում դրված են, հաճախորդը կարող է մոտենալ, շոշափել, և ուսումնասիրել դրանք»,- հավելեց նա: Ընկերությունը գործունեություն է ծավալում նաև Հայաստանից դուրս։ Տարածաշրջանում եզակի ցանցի կառուցման շնորհիվ Հայաստանը դառնում է նաև ինտերնետ արտահանող երկիր և կապ կտրամադրի Մերձավոր Արևելքի մի քանի երկրի։