ՀԿԵ-ն փոխադրել է 1,5 մլն տոննա բեռ
Լուրեր |
Այս տարվա առաջին կիսամյակում ՙՀարավկովկասյան երկաթուղի՚ ընկերությունը փոխադրել է 1,5 մլն տոննա բեռ: Արտահանման համար փոխադրվել է 223,6 հազար տոննա բեռ, գրեթե նույնքան, ինչ նախորդ տարի, ներմուծման համար փոխադրել է 31,5%-ով ավելի, քան 2021 թվականին: Հայաստանի ներսում փոխադրվել է 926,3 հազար տոննա` 2021 թվականի առաջին կիսամյակի համեմատ 6,4% անկումով: Հաշվետու ժամանակահատվածում փոխադրվել է 148 հազար տոննա արդյունաբերական հումք եւ 75,3 հազար տոննա կոնտեյներային բեռ: Փոխադրվել է նաեւ 188,6 հազար տոննա նավթամթերք, ինչը 16,8%-ով գերազանցում է 2021թ. ցուցանիշը: 2022 թվականի հուլիսի 1-ից Փոթի, Բաթումի, Սամտրեդիա կայարաններից Հայաստանի ուղղությամբ արագացված կոնտեյներային գնացքի կազմում մեծ տարողությամբ բեռնարկղերի փոխադրման միասնական միջանցիկ դրույքաչափ է սահմանվել: Այս տարի ՀԿԵ-ն կշարունակի բեռնափոխադրման համար շարժակազմի նորոգումն ու թարմացումը: Ընկերությունը նախատեսում է մինչեւ տարեվերջ գնել 48 նոր կիսավագոն: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/07 20:20
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/05/07 19:19
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
2026/05/07/ 20:20 -
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
2026/05/07/ 19:19 -
Ամփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարը
2026/05/07/ 18:21 -
Ինչու չի կարելի AI գործակալներին դիտարկել որպես աշխատակիցներ
2026/05/07/ 17:54 -
Հայաստանի արդյունաբերության ոլորտում գների աճ է գրանցվել. վիճակագրություն
2026/05/07/ 17:46 -
Տնային կալանքի տակ գտնվող քաղաքացիները կկարողանան քվեարկել հունիսի 7-ին. ԿԸՀ
2026/05/07/ 17:21 -
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
2026/05/07/ 17:05 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/07/ 16:59 -
Ուշադրություն վարորդներին. Մայիսի 8-ից Երևանի մի շարք փողոցներում կանգառն արգելվելու է
2026/05/07/ 16:58 -
2026թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/05/07/ 16:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․