Թուրքիայում սոցցանցի ավելի քան 27.000 հաշիվ է արգելափակվել
Ինչպե՞ս գտնել բիզնես գաղափար, որը իսկապես կաշխատի քեզ համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Վատիկանում Կարդինալների կոնկլավը ընտրեց Հռոմի նոր պապին՝ կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոյին ԱՄՆ-ից
Հայաստանում ապրում է Հայրենական մեծ պատերազմի մասնակից շուրջ 30 վետերան
2025թ․-ի հունվար-մարտին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0․4%-ով
Պետական բյուջեից տարածքների վարձակալության համար հատկացվող միջոցները կրճատվել են շուրջ 123 մլն դրամով
2025-ի հունվար-մարտին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 36․3%-ով
2025-ի հունվար-մարտին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը նվազել է 2,6%-ով
2018-2024 թթ. պետությանն է վերադարձվել 536 մլն ԱՄՆ դոլարի գույք և դրամական միջոց. ՀՀ գլխավոր դատախազ
2025թ-ի հունվար-մարտին Հայաստանում ծխախոտի արտադրությունն աճել է 66,2%-ով
Women In Business. Կոնվերս Բանկի նոր առաջարկը կանանց. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025-ի հունվար-մարտին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 18․5%-ով
2025-ի հունվար-մարտին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 23․7%-ով
Թրամփը մայիսի 8-ը ԱՄՆ-ում պաշտոնապես հռչակել է Հաղթանակի օր
Ինչպես կփոխհատուցվեն սոցիալական ծախսերը նոր կարգով. պարզաբանում է ՊԵԿ-ը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Գերմանիան այժմ պաշտոնապես ունի նոր կանցլեր. ով է նա. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայորդի ճամբարը՝ Մի դրամի ուժի մայիս ամսվա շահառու. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025-ի հունվար-ապրիլին Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 2.7%-ով. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-մարտին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 6.5%-ով

Կառավարությունը հաստատել է աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի աջակցության ծրագիրը

Օգս 12, 2022 14:55
160

Կառավարությունը հաստատել է աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի աջակցության ծրագիրը: Ըստ դրա 1 հա աշնանացան ցորենի մշակության ծախսերի, մասնավորապես սերմի, պարարտանյութի և դիզելային վառելիքի ձեռքբերման ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով, հավաստագրված սերմերով ցանք կատարելու դեպքում 1 հա-ի համար կտրամադրվի 120000 դրամ, իսկ չհավաստագրված սերմերով ցանքի դեպքում՝ 70000 դրամ։ Ծրագրի շահառու կարող է լինել մինչև 100 հա մակերեսով ցորենի ցանքատարածություն մշակող տնտեսավարողը, բացառություն են տնամերձ հողատարածքները: Ծրագրի ընթացքում պետք է պարտադիր ցանք կատարվի մինչև նոյեմբերի 1-ը, իսկ ցածրադիր շրջաններում եղանակից կախված, մինչև նոյեմբերի առաջին տասնօրյակը: Շահառուն փոխհատուցում ստանալու համար, ոչ ուշ քան հաջորդ տարվա ապրիլի 1-ը դիմում է ներկայացնում համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին, որտեղ նշում է նաև ցորենի փաստացի ցանքատարածության տեղը, մակերեսը և հավաստագրված սերմերով ցանք կատարելու դեպքում՝ ներկայացնում նաև սերմերի հավաստագրի պատճենը: Այդ փաստաթղթերի բացակայության դեպքում շահառուն կհամարվի չհավաստագրված սերմերով ցանք կատարող։