Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի հավաքականին
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նորանշանակ վարչապետին
Սեպտեմբերի 7-ը Մաքուր օդի միջազգային օրն է
Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը շարունակում է նվազել
Աշխարհի ամենաթանկ կովն աճուրդում վաճառվել է ավելի քան 4 մլն դոլարով
Վրաստանում ձերբակալել են խարդախների, որոնք մոտ 3,1 մլն եվրոյի վնաս են պատճառել օտարերկրացիների
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի նախագահին
Հայաստանը մասնակցում է «Riga Food 2024»-ին ցուցահանդեսին
Հայաստան է ժամանելու Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, ԱԳ և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելը
Դատարանը Նյու Յորքում երկրորդ անգամ հետաձգել է Թրամփի դեմ մեղադրանքի կայացումը
Երևանի ավագանու նիստում կքննարկվի ավագանու 3 անդամի լիազորությունների դադարեցման հարցը
Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում նոր արծաթե հուշադրամ. մանրամասները՝ ABnews.am կայքում
Ալավերդիում կայացել է Սանահինի կամրջի բացման արարողությունը
Սեպտեմբերի 7-ից 25-ը՝ ժամը 23:00-ից 08:00-ն փուլ առ փուլ փակ է լինելու Շերամի փողոցը
Ալբերտ Ազարյանի տարելիցին բացվել է նրա բրոնզաձույլ արձանը
Զինա Չալիկյանը նշանակվել է Ազգային ժողովի նախագահի օգնական
Կրիպտոմիլիոնատերերի թիվն աճել է 95%-ով մեկ տարվա ընթացքում
Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը Արցախի դեմ Ադրբեջանի գործողությունները որակել է «ցեղասպանական»
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր է ընտրվել Արմեն Գրիգորյանը
Եվրահանձնաժողովի փոխնախագահը կայցելի Երևան՝ մասնակցելու ԵՄ–ի հետ վիզաների ազատականացման երկխոսությանը

Արցախի ԱԺ հայտարարությանը սթափեցնող ահազանգ պետք է լինի գործընթացի բոլոր դերակատարների համար

Ապր 15, 2022 15:07
38
ADS

Արցախի Հանրապետության Ազգային Ժողովը ընդունեց հայտարարություն, որով արտահայտեց իր դիրքորոշումը «խաղաղության դարաշրջան» կառուցելու օրակարգի, Ադրբեջանի կողմից առաջարկված 5 սկզբունքների և Արցախի կարգավիճակի հարցում նշաձողն իջեցնելու կոչերի վերաբերյալ:
Մասնավորապես, Արցախի խորհրդարանի դիրքորոշումը հիմնված է այն մոտեցման վրա, որ Հայաստան-Ադրբեջան «խաղաղության» օրակարգը արդյունքում հանգեցնելու է Արցախը Ադրբեջանին բռնակցելուն և Արցախի հայաթափմանը:
Այս հայտարարությանը սթափեցնող ահազանգ պետք է լինի գործընթացի բոլոր դերակատարների համար և ազդակ, որ, անկախ հետպատերազմական ցավալի իրողություններից, Արցախի հարցը պետք է լուծի հենց Արցախի ժողովուրդը՝ իր ինքնորոշման իրավունքի իրացման ճանապարհով: Այլ լուծում, նույնիսկ ուժով պարտադրված լինելու դեպքում, չի կարող կենսունակ լինել ու հիմնախնդրի երկարաժամկետ լուծում ապահովել:

Մեկնաբանություն