Գազի ճգնաժամը Գերմանիային ստիպել է քննարկել մնացած երեք ատոմակայանների շահագործման ժամկետը երկարացնելու հարցը: Խնդիրն այն է, որ նախկին կանցլեր Անգելա Մերկելը խոստացել էր աստիճանաբար փակել Գերմանիայի մնացած երեք ատոմակայանները, երբ երկիրը կհրաժարվի միջուկային էներգետիկայից: Սակայն հիմա վիճակն այլ է: Նախարարությունը հայտնել է, որ ցանցի օպերատորները խնդրել են վերստուգել միջուկային էներգիայի կենսունակությունը: Ի դեպ 2022 թվականի առաջին եռամսյակում այս երեք ատոմակայաններին բաժին է ընկել Գերմանիայի էլեկտրաէներգիայի արտադրության 6 տոկոսը:
Գերմանիան քննարկել է մնացած երեք ատոմակայանների շահագործման ժամկետը երկարացնելու հարցը
Հլս 19, 2022 15:26
60