Գիտնականները ստեղծել են էներգաանկախ հիշողություն, որը չի վնասվում մինչև 600 աստիճան տաքանալիս
Բրիտանացի մոտ 270 հազար զինծառայող ենթարկվել է կիբերհարձակման Չինաստանի կողմից․ The Times
ԶՊՄԿ-ի հարկերն իրականում ու բացարձակ թվերով զգալիորեն աճել են՝ հակառակ պնդումների
Ձուն այս տարվա ապրիլին 2.8 տոկոսով թանկ էր, քան մեկ տարի առաջ
Հայ-բելառուսական խանութներում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել. այն ոչնչացվել է․ ՍԱՏՄ
Պուտինը երդվեց․ 5-րդ ժամկետով կառաջնորդի ռուսներին
2024-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի բնակչությունը կազմում է 2.99 միլիոն
Synopsys-ը 2,1 միլիարդ դոլարով կվաճառի իր ՏՏ բիզնեսի մի մասը Clearlake-ին և Francisco-ին
Google-ի բժշկական AI-ը գերազանցում է GPT-4-ին և նույնիսկ իրական բժիշկներին
iPhone 15 Pro Max-ը՝ 2024-ի առաջին եռամսյակում աշխարհում ամենաշատ վաճառված սմարթֆոն
Հայկական Easy DMARC-ը՝ DMARC անվանակարգի լավագույն կատարող ընկերություն
ԵՄ-ն կարող է արգելել SWIFT-ի ռուսական համաօրինակի օգտագործումը
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
Կրիպտոթրեյդերը շփոթել է հասցեն և 69,3 մլն դոլար արժողությամբ բիթքոինները փոխանցել ուրիշին
Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը 100 մլն դոլար է տրամադրել Հայաստանին
Հայաստանում բենզինն ապրիլին տարվա կտրվածքով թանկացել է 38%–ով, իսկ դիզվառելիքը՝ 4,9%–ով
«JPMorgan Chase»-ը ներկայացնում է AI-ի վրա հիմնված թեմատիկ ներդրումային գործիք
2024թ. հունվար-մարտին Հայաստանում կոնյակի արտադրությունն աճել է 35.5%-ով
SpaceX-ը ներկայացրել է EVA սկաֆանդրը, որով Polaris ծրագրի մասնակիցները դուրս կգան բաց տիեզերք
Արթուր Հեյս. Բիթքոյնի գինը մինչև ամառվա վերջ կհատի $70,000-ի շեմը

Արքայադուստր Դիանայի` 650 000 ֆունտ ստեռլինգով վաճառված մեքենայի, Ջենիֆեր Լոպեսի 3 շքեղ հարսանեկան զգեստների մասին և ոչ միայն

Սպտ 1, 2022 16:12
274
ADS

Խոցելիություն
IOS-ում հայտնաբերված սխալը բոլոր VPN ծառայությունները դարձնում է ոչ անվտանգ

iOS օպերացիոն համակարգի ներսում հայտնաբերվել է սխալ, որը թույլ չի տալիս որեւէ VPN ծառայության գաղտնագրել փոխանցված տվյալները, ինչը նրանց գործածումը դարձնում է ոչ անվտանգ: Համակարգչային անվտանգության մասնագետ Մայքլ Հորովիցը գրանցել է տվյալների զգալի արտահոսք, երբ iOS-ում VPN է օգտագործվել: Միեւնույն ժամանակ, փորձագետը հավելել է, որ Apple-ը տեղյակ է եղել խնդրի մասին դեռ 2020 թվականին, սակայն մինչև այժմ ոչինչ չի արել այն շտկելու համար:

Ամենաանվստահելի սմարթֆոնները
Xiaomi-ի ո՞ր հեռախոսից են ամենից շատ բողոքել օգտատերերը

Լրատվամիջոցները նշել են Xiaomi ընկերության ամենաանվստահելի սմարթֆոնները: Ցանկի առաջին հորիզոնականում Tianma IPS-էկրաններով 5 սմարթֆոններ՝ Redmi Note 5, 7, 8-ը, նաեւ Xiaomi Mi A2-ը եւ Mi 6X-ը: Նշվում է, որ այս սմարթֆոնների օգտատերերը հաճախ բողոքել են էկրանի արձագանքումից եւ պատկերի պահպանման հետ կապված խնդիրներից, Իսկ Redmi Note 9T, 9S եւ 9 Pro սմարթֆոնները հայտնվել են վատագույն ցուցակում՝ մատնահետքի ոչ հուսալի սքաներների պատճառով: Նշվում է, որ մատնահետքի սքաներները որոշ դեպքերում խափանվել են անորակ մասերի պատճառով: Xiaomi-ի անվստահելի սմարթֆոնների ցանկում ներառվել է նաեւ 2020 թվականի բյուջետային Poco M3 գաջեթը։ պարզվել է, որ սմարթֆոնը որոշ ժամանակ աշխատելուց հետո անհայտ պատճառով դադարել է միանալ եւ արձագանքել օգտատերերի գործողություններին:

Լոգանքի արտասովոր գել
Ավստրիական McDonald’s-ը թողարկել է Big Mac-ի բույրով լոգանքի գել

Ավստրիայում McDonald’s-ի մշտական հաճախորդները արագ սննդի ցանցի հավելվածում կարող են գնելբրենդային բուրգերի հոտով լոգանքի գել՝ գործածելով պատվերներից կուտակված միավորները: Նորույթն արժե 15 միավոր: Հաղորդվում է, որ առայժմ արագ սննդի ռեստորանների ցանցից կոսմետիկ նորույթը հասանելի է միայն Ավստրիայում: Այն լրագրողներին, որոնց հաջողվել է փորձել լոգանքի նոր գելը, նշում են, որ այն ավելի շատ վարունգի հոտ ունի, քան McDonald’s-ի խորհրդանշական բուրգերի հոտ: Միեւնույն ժամանակ, ցանցի որոշ հատկապես նախաձեռնող երկրպագուներ արդեն գտել են նորույթի միջոցով փող աշխատելու ձեւը: Այսպես, տեղական գովազդային կայքում արդեն հայտնվել են նոր ապրանքը գնելու առաջարկներ: Գինը տատանվում է 2-ից 20 եվրոյի միջեւ:

Նոր գործարք
Mercedes-Benz-ը կվաճառի իր գործարանը Ռուսաստանում

Գերմանական Mercedes-Benz ավտոարտադրողը վաճառում է իր ավտոմեքենաների հավաքման գործարանը Մերձմոսկվայում։խոսքը մերձմոսկովյան Էսիպովոյում գտնվող հարթակի մասին է, որը պատկանում է Mercedes-Benz Manufacturing Rus-ին, որտեղ 20 տոկոսը պատկանում է Daimler KamAZ Rus JV-ն, իսկ մնացած մասը պատկանում է Mercedes-Benz AG մայր ընկերությանը։ Գործարքը վերջնական փուլում է, գործարանը կգնի ռուս դիլերը, սակայն Mercedes-ում կան «փաստաթղթերի հետ կապված որոշ խնդիրներե ։

50 ամյակ
BMW M-ն կստեղծի իր առաջին էլեկտրամոբիլը

BMW-ի M ստորաբաժանումը, որը հայտնի է իր ճանապարհային սպորտային եւ մրցարշավային մեքենաներով այս տարի նշում է իր 50-ամյակը: Կեսդարյա հոբելյանն ընկերությունը նշում է մի քանի պրեմիերայով: Նշվում է, որ Մոտ ապագայում BMW M շարքում կհայտնվի ստորաբաժանման պատմության մեջ առաջին էլեկտրամոբիլը, որի ստեղծման աշխատանքն ընթանում է ամբողջ թափով: Տեխնիկական բնութագրերի մասին դեռ մանրամասներ չկան, սակայն հայտարարվում է միանգամից չորս էլեկտրաշարժիչի եւ նորարարական M xDrive լիաքարշակ համակարգի մասին, որը թույլ կտա մեքենային տեղում շրջվադարձ անել:

Mistral W16
Bugatti նոր ռոդսթերի ամբողջ խմբաքանակը վաճառվել է մինչեւ շնորհանդեսը

Մոնտերեյում The Quail. Motorsport Gatheringե ցուցահանդեսում Bugatti-ն ներկայացրել է նոր ռոդսթեր, որը կոչվում է Mistral W16: Սակայն այն հնարավոր չի լինի ձեռք բերել, քանի որ բոլոր 99 մեքենաներն արդեն վաճառված են: Մեկ օրինակի արժեքը 5 մլն դոլար է, առաքումը կսկսվի 2024 թվականից ոչ շուտ: Bugatti-ն պարզաբանել է, որ սա վերջին դեպքն է, երբ լեգենդար W16 շարժիչն գործածվում է սերիական մեքենայում: Mistral W16-ի հզորությունը հասնում է 1600 ձիաուժի, առավելագույն արագության մասին լռում են: Հաղորդվում է, որ Mistral W16-ը կգերազանցի բաց տանիքով բոլոր գոյություն ունեցող մեքենաներին:

Նորույթ
Lamborghini-ն առաջին անգամ ցուցադրել է նոր Urus Performante-ն

Lamborghini-ն առաջին անգամ ցուցադրել է նոր Urus Performante-ն: Նորույթն առանձնանում է ածխածնային մանրաթելերի լայն կիրառմամբ, որից, մասնավորապես, պատրաստվում են նոր բամպերներ, տանիք: Urus Performante-ի հզորությունը 666 ձիաուժ է, իսկ քաշը 2150 կգ: Lamborghini Urus Performante-ի գինը Եվրոպայում սկսվում է 218 487 եվրոյից:

Դատարանի որոշում
Մահացու վթարի դիմաց Ford-ը կվճարի ավելի քան 1,7 միլիարդ դոլար տուգանք

Երդվյալ ատենակալները Ford Motor Company-ին պարտադրել են վճարել ավելի քան 1,7 միլիարդ դոլար տուգանք, 2014 թվականին տեղի ունեցած մահացու վթարի համար, որի հետւեանքով մահացել է ԱՄՆ Ջորջիայի նահանգից մի զույգ: Դեպքը տեղի էր ունեցել 2002 թվականին: Զույգը դուրս էր եկել իրենց ֆերմայից Ford F-250 պիկապ բեռնատարով, երբ անվադողը պայթել է, եւ բեռնատարը շրջվել է:
Զույգի հարազատները պնդում են, որ ընկերությունը իմացել է, որ F-250 պիկապ բեռնատարի տանիքը չափազանց փխրուն է շրջվելու դեպքում վարորդին պաշտպանելու համար, սակայն սպառողներին չի զգուշացրել եւ շարունակել է գործածել տանիքի թերի դիզայնը մինչեւ 2016 թվականը:Ջորջիայի նահանգում կայացած դատավճիռներից ստացված հասույթի 75 տոկոսը անցնելու է նահանգին, իսկ մնացածը հայցվորներին եւ փաստաբաններին:

Աճուրդ
Արքայադուստր Դիանայի մեքենան վաճառվել է 650 000 ֆունտ ստեռլինգով

Ավտոմեքենան, որը գործածել է Ուելսի արքայադուստր Դիանան, աճուրդում վաճառվել է 650 000 ֆունտ ստեռլինգով: Սեւ Ford–ը, որը Դիանան վարել է 1985 թվականի օգոստոսի 23-ից մինչեւ 1988 թվականի մայիսի 1-ը, Silverstone Auctions-ում վաճառվել է բրիտանացի գնորդին: Նշվում է, որ արքայադուստր Դիանան նախընտրում էր վարել սեփական մեքենան, իսկ ուղեւորի նստարանին նստած էր լինում Թագավորական ընտանիքի պաշտպանության թիմի անդամը: Մեքենան համարվում է հազվագյուտ, քանի որ այն առաջին եւ միակ սեւ RS Turbo Series 1-ն է:

Խաղային սուպերքար
Porsche-ն կցուցադրի իր խաղային շոու-քարի նոր դիզայնը

Porsche Vision Gran Turismo-ն գերմանական ընկերության տաղավարի գլխավոր ցուցանմուշը կդառնա Gamescom վիդեոխաղերի ցուցահանդեսին: Շոու-քարը Porsche-ի առաջին կոնցեպտն է, որը մշակվել է հատուկ համակարգչային խաղի համար: Այս պահին խաղացողները այս ավտոմեքենան կարող են օգտագործել PlayStation-ի Gran Turismo 7 խաղում: Սպորտքարի դիզայնի փոփոխման գործընթացին կկարողական հետեւել ոչ միայն ցուցահանդեսի այցելուները, այլեւ Porsche ընկերության ու նկարիչ Vexx-ի հետեւորդները սոցցանցերում: Այսպիսով խաղային համայնքի անդամներին հնարավորություն կտրվի վարել Porsche Vision Gran Turismo-ն օրիգինալ գույնով:

 Ծառայության ընդլայնում
Wildberries-ը փորձարկում է ակնթարթային վճարման ծառայությունը

Wildberries-ը սկսել է նոր ֆինտեխ ծառայության փորձարկումը, որը ձեռներեցին թույլ կտա իրական ժամանակում վճարում ստանալ վաճառված ապրանքի համար: Որպես փորձնական մաս, այն հասանելի է կայքի առաջին հազար ձեռնարկատերերին: Ապրանքի վաճառքից հետո գործողությունն անմիջապես տեսանելի կլինի անձնական հաշվեկշռում, եւ վաճառողը ինքը կկարողանա որոշել վճարումների հաճախականությունը: Այժմ վճարումները կատարվում են շաբաթական կտրվածքով, ծառայությունը թույլ է տալիս դրանք կարգավորել ժամը մեկ:Ընկերությունը նախատեսում է փորձարկման շրջանի ավարտից եւ վաճառողներից հետադարձ կապ ստանալուց հետո բոլոր ձեռնարկատերերի համար ընդլայնել ծառայությունը:

3 զգեստ՝ 3-ն էլ Ralph Lauren-ից
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է շքեղ հարսանեկան զգեստները

Ջենիֆեր Լոպեսի և Բեն Աֆլեքի շքեղ հարսանիքը դարձել է տարվա ամենաշատ քննարկված և սպասված իրադարձություններից մեկը: Նախ սիրահարները փակ արարողություն են կազմակերպել Լաս Վեգասում, միայն ամենամտերիմների մասնակցությամբ, իսկ ավելի ուշ կազմակերպել են շքեղ տոնակատարություն: Այժմ երբ հրապարակվել են նոր լուսանկարներ, պարզ է դարձել, որ Լոպեսն ունեցել է երեք հարսանյաց զգեստ: Եվ դրանցից յուրաքանչյուրը բացառապես նրա համար կարել են Ralph Lauren-ի դիզայներները:

Մեկնաբանություն