ԵՄ բնակչության թիվը միգրացիայի շնորհիվ հասել է ռեկորդային 450 միլիոնի. Eurostat
Սևանա լճի մակարդակը նվազել է 1 սմ-ով
Հայաստանում մշտական բնակչությունը 2025 թ. նախորդ տարվա համեմատ ավելացել է շուրջ 84,000–ով. ՄԱԿ–ի Բնակչության հիմադրամ
2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը

Կառավարությունը լիազոր նորմ է սահմանելու նախաքննության և դատաքննության փուլում գտնվող բոլոր տեսակի վճարումները կատարելու համար

Մրտ 19, 2024 16:32
36

Նախաքննության փուլում գտնվող քրեական գործերով պետությանը պատճառված վնասների վճարումները կկատարվեն դատախազության դեպոզիտային հաշվեհամարին, իսկ դատաքննության փուլում՝ տվյալ դատարանի դեպոզիտային հաշվեհամարին. Ազգային ժողովում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը՝ ներկայացնելով համապատասխան նախագիծը։

«Նախաքննական մարմիններում քննվող և քննված վարույթների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ  պետությանը կամ համայնքին պատճառված վնասները վերականգնվում են ՀՀ քննչական կոմիտեի, նախկին հատուկ քննչական ծառայության, դատախազության դեպոզիտային, պետությանը պատճառված վնասի վերականգման և ՊԵԿ միասնական հաշվեհամարներին: Որոշ դեպքերում պատճառված վնասը վերականգնվում է այն կազմակերպության հաշվեհամարին, որին հանցագործությամբ պատճառվել է վնասը, իսկ հաճախ մեկ նախաքննական մարմնում քննվող քրեական գործով պատճառված վնասը վերականգնվում է մեկ այլ նախաքննական մարմնի դեպոզիտային հաշվեհամարին:

Քիչ չեն նաև դեպքերը, երբ նախաքննության փուլում գտնվող քրեական գործերով այդ գումարները վճարվում են դատարանների դեպոզիտային հաշվեհամարներին»,- նշեց Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ տարբեր հաշվեհամարներին նման կերպ կատարվող վճարումները դժվարացնում են Կառավարության լիազոր մարմնի աշխատանքը, քանի որ վերջինս հնարավորություն չունի դիտարկելու այդ հաշվեհամարների գոյացման աղբյուրը։

«Այս գումարների տնօրինումը և հաշվառումը նման պայմաններում նույնպես բարդություններ են առաջացնում։ Հետևաբար՝ առաջարկում ենք լիազոր նորմ, որի կիրառմամբ հնարավորություն կընձեռենք, որպեսզի բոլոր տեսակի վճարումները իրականացվեն կենտրոնացված մեկ հաշվեհամարի։ Նախաքննության փուլում դա կլինի դատախազության դեպոզիտային հաշվեհամարը, իսկ դատաքննության փուլում՝ տվյալ դատարանի հաշվեհամարը, ինչպես նաև այդ գումարների տնօրինման ու հրապարակման կարգը կսահմանվի»,- եզրափակեց նա։